432.44
5.78
396.66
+3
Եղանակը Երևանում
Հայ

Moody's- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը

15:15
19 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 վարկանիշը՝ «կայուն» կարգավիճակով, այս անգամ երկարաժամկետ: Ընկերության վարկանշումն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում, հաղորդում է ՀԷՑ–ի մամուլի ծառայությունը:

Չնայած համավարակի և պատերազմի հետևանքներով պայմանավորված իրավիճակին՝ Ընկերության վարկանիշը վերահաստատվել է՝ հաշվի առնելով այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են ՝ սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը, Ընկերության ֆինանսական կայուն վիճակը և դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:

Վարկանշումն Ընկերության համար լայն հնարավորություններ է ստեղծում դեպի կապիտալի միջազգային շուկա՝ առաջիկա տարիներին եվրապարտատոմսերի թողարկման և հեղինակավոր բորսայական հարթակներում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) համար:

Նշենք, որ Ընկերությունը «Տաշիր» ընկերությունների կազմում ընդգրկվելուց հետո սկսել և առանց ընդհատումների շարունակում է 726 մլն դոլար արժողության 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացումը: 10-ամյա նախագծի նպատակն է բաժանորդներին մատակարարվող ծառայությունների որակի բարձրացումը, մասնավորապես՝ էլեկտրատնտեսության արդիականացում ու վերակառուցում, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրում, կառավարման միջազգային ստանդարտների (ISO) ներդրում եւ այլ կարեւոր ուղղություններ։

Այս առումով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեություն կարեւորագույն ուղղություններից է։ 2015թ.-ից Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որոնց կողմից տրամադրված վարկային միջոցներն ուղղվում են Ընկերության ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Տարեվերջին ստորագրվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից բարենպաստ պայմաններով 60 մլն դոլարի վարկային միջոցների տրամադրման պայմանագիրը՝ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Պայմանագրով նախատեսված վարկային միջոցները Ընկերությանը տրամադրվել են ս.թ. փետրվարին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
12 Հունվարի 2023
Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի
13:06
11 Հունվարի 2023
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
09:28
07 Հունվարի 2023
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողները կարող են ինքնուրույն ընտրել իրենց մատակարարողին
20:36
28 Դեկտեմբերի 2022
Կարգավորիչն էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացրել
Էեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվել
16:30
24 Դեկտեմբերի 2022
Հայաստան մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել
Մանդարինի անվան տակ հագուստ է ներմուծվել Հայաստան
13:57
16 Դեկտեմբերի 2022
ԱՆԻՖ հիմնադրամը և «Քեյ ընդ Ջի» ընկերությունը մեկնարկում են ելակի լայնածավալ արտադրություն (ՖՈՏՈ)
Հայաստանում մեկնարկում է ելակի լայնածավալ արտադրություն. ՖՈՏՈ
12:03
08 Դեկտեմբերի 2022
«Yandex. Taxi am» և «Yandex Eats am» ՍՊԸ-ների նկատմամբ վարույթ է հարուցվել
«Yandex. Taxi am» և «Yandex Eats am» ՍՊԸ-ների նկատմամբ վարույթ է հարուցվել
16:57
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում վերանայում են էլեկտրաէներգիայի սակագինը
Հայաստանում վերանայում են էլեկտրաէներգիայի սակագինը
20:29
08 Նոյեմբերի 2022
Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաները բյուջե են վճարում ԱԱՀ, 3 եռամսյակում հայտարարագրվել է 1մլրդ դրամի ԱԱՀ (ՎԻԴԵՈ)
Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաները բյուջե են վճարում ԱԱՀ, 3 եռամսյակում հայտարարագրվել է 1մլրդ դրամի ԱԱՀ. ՎԻԴԵՈ
17:34
02 Նոյեմբերի 2022
Արդշինբանկը և Mastercard-ը առաջարկում են վճարել Apple Pay-ով և ստանալ քեշբեք
Արդշինբանկը և Mastercard-ը առաջարկում են վճարել Apple Pay-ով և ստանալ քեշբեք
19:18
01 Նոյեմբերի 2022
Թուրքիայի հետ առևտուր անելը նորմալ է. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ սպառնալիքներ չի տեսնում և նորմալ է համարում Թուրքիայի հետ առևտուրը
16:54
17 Հոկտեմբերի 2022
Արդշինբանկը հաճախորդներին առաջարկում է Visa Digital թվային քարտ
Արդշինբանկը հաճախորդներին առաջարկում է Visa Digital թվային քարտ