585.25
6.47
494.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Շտապ վարկ է հարկավոր, սակայն ինչպե՞ս դա անել առանց տնից դուրս գալու

16:00
11 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Համավարակի շրջանում հայտարարված կարանտինն ազդել է բոլորի վրա։ Կոշտ սահմանափակումների պատճառով մարդիկ չէին կարող աշխատել ու չէին ստանում աշխատավարձ, ինչի հետևանքով նրանց խնայողությունները զգալիորեն նվազել են։ Եվ, ինչպես հաճախ լինում է, հենց այդ թարս պահին սկսում է փչանալ կենցաղային տեխնիկան։ Պետք է շտապ փոխարինել լվացքի մեքենան, վերանորոգել սառնարանը, բացի այդ հարկավոր է նոր հեռուստացույց։ Ինչպե՞ս լուծել այս բոլոր խնդիրները։ Ակնհայտ է, որ պետք է վարկ վերցնել։ Սակայն փաստաթղթերի հետ կապված քաշքշուկի ժամանակ չկա, վարկի ձևակերպման փորձն էլ մեծ չէ։ Նման իրավիճակում ավելի լավ է դիմել մասնագետի, ով կօգնի գլուխ հանել ստեղծված խնդրից։

– Սկսենք գլխավորից։ Ձեզ վարկ է պետք, սակայն ժամանակ չունեք, որպեսզի անձամբ հավաքեք փաստաթղթերն ու վազվզեք ատյաններով։ Կարելի՞ է ձևակերպել վարկային պայմանագիր` առանց տնից դուրս գալու։ 

1 блокнот id

– Իհարկե կարելի է։ Ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում բազմաթիվ բանկեր արդեն վաղուց սկսել են մատուցել առցանց ծառայություններ։ Եթե դուք ունեք բանկային հաշիվ և վարկային քարտ, ապա միշտ կարող եք այդ քարտի վրա վարկ ստանալ աշխատավարձի միջինը 36ապատիկի չափով` կախված բանկի պայմաններից։ Ավելին, հաշվի առնելով համավարակը` բազմաթիվ հայկական բանկեր իրենց ծառայությունների մեծ մասը մատուցում են առցանց հարթակներում, սկսած հաշիվ բացելուց մինչև վարկերի առցանց ձևակերպումը։ Սակայն ինչու՞ օգտվել վարկի հնացած մեխանիզմներից, եթե հայկական որոշ բանկեր արդեն տրամադրում են նոր ու հեղափոխական թվային գործիքներ` առցանց և անհպում գնումների համար։ 

– Այսինքն պարտադիր չէ՞ վարկ վերցնել։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է փող ստանալ, և որո՞նք են այդ ինովացիոն թվային գործիքները։ 

2 блокнот id

– Հեռավար ծառայությունների նկատմամբ հետաքրքրության աճի ֆոնին` համավարակի պայմաններում կտրուկ աճել է անհպում վճարումների նկատմամբ պահանջարկը, երբ պետք չէ հպվել ո′չ կանխիկ գումարին, ո′չ դրամապանակին, ո′չ վճարման սարքերին և ո′չ էլ անգամ պլաստիկ քարտին։ Խոսքը սեփական սմարթֆոնի միջոցով իրականացվող վճարների մասին է։ QR կոդերի միջոցով վճարման նման համակարգ են մշակում Idram–ն ու IDBank–ը։ Վճարումների այդ բազայի հիման վրա Idram–ն ու IDBank–ը վերջերս գործարկել են Rocket line անվանումով պրոդուկտ։ Ըստ էության, այն ինովացիոն թվային գործիք է, երբ կարելի է գնել հիմա, իսկ վճարել 3 կամ 6 ամիս հետո։ Ընդ որում, գործիքն աշխատում է ամենուր, որտեղ հնարավոր է կատարել վճարում Idram–ի միջոցով` 300–ից ավել առցանց ծառայությունների համար և ավելի քան 3000 խանութում, սրճարանում և ծառայության այլ տեսակների համար։ Ծառայությունից կարող են օգտվել Idram–ի և IDBank–ի հաճախորդները, որոնց համար բանկը սահմանում է անհատական սահմանաչափ` կախված IDBank–ի վարկային սքորինգից։ Սահմանաչափը նաև կարելի է ավելացնել առցանց` Idram բջջային հավելվածի միջոցով։ 

– Ստացվում է, որ տանը նստած կարելի է ինտերնետով ձևակերպել հայտն ու գնումներ կատարե՞լ։ Սակայն ինչպե՞ս դա անել։ 

3 блокнот id

– Ամեն ինչ շատ պարզ է։ Տանը նստած կամ գտնվելով աշխատավայրում կամ սրճարանում ու վճարելով Idram–ի միջոցով` դուք կարող եք առանց ավելորդ ջանքի, Idram հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով ստանալ անձնական սահմանաչափ բանկի կողմից։ Դա նման է ապառիկ ձևակերպելուն, բայց առանց կոնկրետ խանութի։ Ի՞նչ է դա նշանակում։ Պատկերացնենք` դուք ուզում եք հեռուստացույց գնել կենցաղային տեխնիկայի «Ա» խանութից, սառնարան` «Բ» խանութից, լվացքի մեքենա` «Գ» խանութից, հետո էլ ուզում եք գնել օծանելիք կամ կոսմետիկա «Դ» խանութից։ Այս ամենը գնելու դեպքում ստիպված եք լինելու ամեն խանութում ձևակերպել ապառիկ` հայտ ներկայացնել, սպասել որոշմանը, լրացնել բազմաթիվ թղթեր, ձևակերպել պայմանագրեր, ընդ որում տարբեր պայմաններով, տարբեր ժամկետով, իսկ հետո էլ ստիպված եք լինելու չմոռանալ վճարել այդ բոլոր ապառիկների համար։  

Եվ այս ամենը դեռ հարցական է, քանի որ կարող է խանութում ընդհանրապես չկա ապառիկի ձևակերպման հնարավորություն։ Rocket line–ի հետ ապառիկը հնարավոր է ամենուր, որտեղ կարելի է վճարել Idram–ով` առցանց և ոչ միայն։ Եթե ունեք Rocket line–ի սահմանաչափ, ապա կարող եք, օրինակ, նշված խանութներում սմարթֆոնով վճարել Idram–ի միջոցով (վճարումն իրականացվում է QR կոդով)` պարզապես ընտրելով «վճարել 3 ամսից» կամ «վճարել 6 ամսից» տարբերակը։ 

Ապառիկը ձևակերպվում է ամբողջությամբ առցանց, այն վիզուալ երևալու է Idram հավելվածում և IDBanking.am հարթակում։ 3 կամ 6 ամսից հնարավոր կլինի վճարել անմիջապես հավելվածի և հարթակի միջոցով, որտեղ կարելի է նաև տեսնել ազատ և օգտագործված սահմանաչափի գումարը ու վերահսկել այն։ 

– Փաստորեն բանկը տալիս է ապառիկ, որը կախված չէ՞ խանութից։ 

4 блокнот id

– Դե ֆակտո այդպես է։ IDBank–ի Rocket line գործիքը կարելի է օգտագործել ցանկացած գնման և Idram–ով իրականացվող վճարումների դեպքում ինչպես ծառայությունների, այնպես էլ ցանկացած առևտրային կետում և առցանց խանութում կատարված գնումների համար, այդ թվում` անգամ սրճարաններում կամ սովորական մթերային խանութում QR կոդով կատարվող վճարումների դեպքում։ Idram–ը կարելի է հեշտությամբ ներբեռնել App store–ից կամ Play market–ից։ Ստացվում է, որ Rocket line–ն առցանց և անհպում գնումների նոր գործիք է հայկական շուկայում, այն շատ հարմար է, քանի որ դրա միջոցով կարելի է ազատ վերահսկել սեփական ֆինանսները։ 

Այս ծառայությունն աշխատում է ամենուր, որտեղ հնարավոր է վճարում կատարել Idram–ի միջոցով։ Փաստորեն, այն նոր մոտեցում է ապառիկի ոլորտում։ Ընդ որում, հնարավոր է ապառիկ ձևակերպել անգամ այնտեղ, որտեղ մինչ այժմ դժվար էր պատկերացնել, օրինակ, կոմունալների դեպքում, սրճարանում հաշիվը փակելիս, սուպերմարկետում, դեղատանը և այլուր։ 

– Երևի նման ծառայությունների համար կպահանջվեն բազմաթիվ փաստաթղթե՞ր։ 

5 блокнот id

– Ոչ։ Բանկի հաճախորդ դառնալու և առցանց սահմանաչափ ստանալու համար պետք է միայն ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև սոցիալական քարտ կամ ID քարտ։

– Եվ վե՞րջ։ 

6 блокнот id

– Եվս մի քանի ստանդարտ կետ կա, սակայն դրանք չեն վերաբերում փաստաթղթեր հավաքելուն։ Դրանք սովորական պահանջներ են, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի քաղաքացիությունը։ Կան տարիքային սահմանափակումներ. վարկառուն պետք է լինի 21 տարեկանից մեծ, սակայն 70-ից ոչ ավել՝ մինչև վարկի մարման ավարտը։ 

– Իսկ որքա՞ն գումար կարելի է ստանալ բանկից առցանց տարբերակով` որպես Rocket Line-ի անհատական սահմանաչափ։ 

7 блокнот id

– 10 հազարից մինչև 10 մլն դրամ։ Rocket Line-ում գործում է նախապես հաստատված նվազագույն սահմանաչափ, որը կազմում է 10 հազար դրամ, այսպես ասած՝ welcome limit, որն ավտոմատ կերպով տրվում է IDBank-ի հաճախորդներին, ովքեր Idram հավելվածում ունեն «Պրեմիում պլյուս» կարգավիճակ։ Հատկանշական է, որ անհատական սահմանաչափը կարելի է օգտագործել սկսած 3 հազար դրամի չափով գնումներից և վճարումներից` ամբողջությամբ կամ մասնակի։ Իսկ եթե դուք IDBank-ի հաճախորդ չեք, ապա սահմանաչափից կարող եք օգտվել՝ անցնելով հեռավար նույնականացում Idram հավելվածում և դառնալով բանկի հաճախորդ։ 

Կա նաև Rocket Line սահմանաչափն ավելացնելու հնարավորություն. Idram հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով կարելի է դիմել բանկին և հաշված վայրկյաններում ստանալ մինչև 10 մլն անհատական սահմանաչափ՝ ձեր վարկային պատմությանը և վարկունակությանը համապատասխան։ Փաստորեն, անհատական սահմանաչափից օգտվելու համար պետք է ընդամենը կատարել մի քանի պարզ քայլ։ Բոլոր միջոցները կարելի է ստանալ անկանխիկ, ընթացիկ հաշվին, IDBanking-ի և Idram-ի առցանց հարթակներում, ինչպես նաև Idram բջջային հավելվածում։ 

– Իսկ որքա՞ն է տոկոսադրույքը։ Կարո՞ղ է այնպես տացվել, որ ապառիկով գնված ապրանքի գինը մի քանի անգամ աճի։

8 блокнот id

 – Պետք չէ ծուղակ փնտրել այնտեղ, որտեղ այն չկա։ Բանկերը լուրջ կազմակերպություններ են, որոնք վերահսկվում են տարբեր կառույցների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից։ Եթե ​​բանկի հետ կապված բողոքներ կան, որոնք հնարավոր չէ լուծել, միշտ կարելի է դիմել Կենտրոնական բանկ կամ ֆինանսական հաշտարարի գրասենյակ: Բայց բանկն ինքն էլ չի ցանկանա ռիսկի տակ դնել իր հեղինակությունը և չարաշահել հաճախորդների վստահությունը: Ինչպես մեզ հավաստիացրեցին IDBank-ում, ամեն ինչ թափանցիկ է, թաքնված միջնորդավճարներ և վճարումներ չկան: 

Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա դրանք հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի ( տոկոսագումարը հաշվարկվում է սահմանաչափի օգտագործված մասի  նկատմամբ) և տարեկան փաստացի տոկոսադրույքի հիման վրա (ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափով կատարելու դեպքում): Օրինակ, տվյալ ծառայության համար տարեկան անվանական տոկոսադրույքը 21,7% է, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը` 22.88% -23.81%: 

Կա ևս մեկ նրբություն, եթե ձեզ տրվել է 100 հազար դրամի սահմանաչափ, իսկ դուք այն մասամբ եք օգտագործել, օրինակ՝ 25 հազար դրամը, ապա 3 կամ 6 ամիս հետո (կախված նրանից, թե մարման որ ժամկետն եք ընտրել), դուք պետք է մարեք միայն այն գումարը, որն օգտագործել եք` 25 հազար դրամ գումարած տոկոսները: Մնացած չօգտագործված գումարի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում: Եթե ​​ցանկանում եք վարկը մարել, օրինակ՝ 5 օրից, ապա բացի հիմնական օգտագործված գումարից, վճարում եք միայն այդ 5 օրվա ընթացքում ավելացած տոկոսները: 

– Արդյոք IDBank- ը բարձր միջնորդավճար է գանձում սահմանաչափի տրամադրման համար: 

9 блокнот id

– Բանկը Rocket Line ծառայության դիմաց միջնորդավճար չի սահմանում ո՛չ դիմումի դիտարկման, ո՛չ սահմանաչափի տրամադրման, ո՛չ էլ հաշվի սպասարկման համար: Ապահովագրություն նույնպես չի պահանջվում: Թաքնված միջնորդավճարներ չկան: 

– Որքա՞ն ժամանակով է տրամադրվում վարկը, և ինչպե՞ս պետք է այն մարել։ 

10 блокнот id

– Ամեն ինչ կախված է վարկառուի ցանկությունից և հնարավորություններից: Rocket Line-ը ազատություն է տալիս սեփական ֆինանսները վերահսկելու համար. կարող եք վճարել 3 կամ 6 ամիս` տարաժամկետ վճարմամբ: Ընդ որում, Rocket Line - ը չունի պարտադիր մարման ժամանակացույց` կա միայն վճարման  առավելագույն ժամկետ` 3 կամ 6 ամիս՝ ըստ ընտրության, իսկ  մարել օգտագործված սահմանաչափը և տոկոսները կարելի է ցանկացած պահի և ցանկացած չափով՝ ձեր հայեցողությամբ մինչև ապառիկի վերջնաժամկետը: 

Օգտվելը շատ հեշտ է. հավելվածի կամ վեբ տարբերակի միջոցով գնում կատարելիս պարզապես անհրաժեշտ է ընտրել «վճարել 3 ամսից» կամ «վճարել 6 ամսից»: Ի դեպ, վարկի վաղաժամկետ մարման համար տույժեր և տուգանքներ նախատեսված չեն: Դրանք կգանձվեն միայն վճարումների ուշացման դեպքում` օրական 0,1%: Վարկը մարելը նույնպես շատ հեշտ է. դա կարելի է անել առցանց՝ մկնիկի մի քանի քլիքով: 

– Իսկ ո՞ր դեպքերում կարող են մերժել սահմանաչափ տրամադրել: 

11 блокнот id

– Սովորաբար, բանկի այդպիսի որոշման վրա ազդում է մի քանի գործոն՝ բացասական վարկային պատմությունը, վարկունակության բացասական գնահատականը, կանխիկի անբավարար հոսքը: Բանկը նաև կարող է հրաժարվել սահմանաչափ տրամադրելուց, եթե ներկայացվում են սխալ կամ կեղծ տեղեկություններ կամ տվյալներ, որոնք կասկածի տակ կդնեն վարկի մարման հնարավորությունը: 

Բացի այդ, եթե ձեր կողմից ներկայացված տեղեկությունը ճշգրիտ չէ, իսկ բանկն արդեն հաստատել է սահմանաչափը, այդ դեպքում բանկն իրավունք ունի չեղարկել այն և/կամ պահանջել վաղաժամ մարել ձևակերպած ապառիկը։ Ի դեպ, մեր զրույցի ընթացքում ձեզնից մի քանիսը կարող էին ստանալ սահմանաչափ, որպեսզի հետո Idram-ի միջոցով գնեն ինչ-որ ցանկալի բան։

– Բայց ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ:

12 блокнот id

– Շատ հեշտ։ Բանն այն է, որ Rocket Line- ի սահմանաչափը կարելի է ձևակերպել ընդամենը 1 րոպեում։ Հենց այդքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Բանկը հաստատի դիմումը:–0– 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:39
22 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ի նախաձեռնությամբ կքննարկվի ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից Թուրքիային հանելու հարցը
ՀՀ–ի նախաձեռնությամբ կքննարկվի ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից Թուրքիային հանելու հարցը
13:58
21 Հոկտեմբերի 2020
Բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վարկերը
Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վարկերը
21:55
16 Հոկտեմբերի 2020
Հայաստանը դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը
Հայաստանը դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը
13:44
16 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ում որոշել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը
ՀՀ–ում որոշել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը
19:37
06 Հոկտեմբերի 2020
Fitch Ratings–ը վատացրել է Հայաստանի վարկանիշը
Fitch Ratings–ը վատացրել է Հայաստանի վարկանիշը
18:24
05 Հոկտեմբերի 2020
Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է պաշտպանության ոլորտի պետբյուջեի ծախսերը
ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել պետբյուջեի փոփոխություններին, ինչը հիմնավորված է երկրում ընդունված ռազմական դրությամբ
17:21
03 Հոկտեմբերի 2020
Հայաստանում բյուջեն շտկվում է. պաշտպանության ոլորտի ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով
ՀՀ ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի ընթացքում կընդունվեն 2020 թվականի պետական ​​բյուջեի շտկումներ
17:33
30 Սեպտեմբերի 2020
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
Զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար տույժեր և տուգանքներ չեն կիրառվի
10:38
30 Սեպտեմբերի 2020
Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի 9-ին հյուրընկալել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Երևանը հաստատել է հոկտեմբերի 9-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը հյուրընկալելու պատրաստակամությունը
17:20
25 Սեպտեմբերի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում  է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով
13:17
24 Սեպտեմբերի 2020
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
13:44
17 Սեպտեմբերի 2020
Պայմանավորվել են. ՊԵԿ նախագահն ընդունել է հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին
Պայմանավորվել են. ՊԵԿ նախագահն ընդունել է հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին