Ինչպես սովորել ճիշտ գումար խնայել. 5 խորհուրդ
23.10.2018,
12:41
Դուք որոշել եք գումար խնայել «սև օրվա» համար։ Եթե դուք գիտակցել եք այդ անհրաժեշտությունն, ապա հասկացել եք, որ ավելի լավ է նախօրոք մտածել անկանխատեսելի հանգամանքների մասին, չնայած հնարավոր է` դրանք ձեզ շրջանցեն։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դուք որոշել եք գումար խնայել «սև օրվա» համար։ Եթե դուք գիտակցել եք այդ անհրաժեշտությունն, ապա հասկացել եք, որ ավելի լավ է նախօրոք մտածել անկանխատեսելի հանգամանքների մասին, չնայած հնարավոր է` դրանք ձեզ շրջանցեն։ Ֆինանսական փորձագետները խորհուրդ են տալիս ստեղծել «անվտանգության բարձիկ», որը պետք է բավականացնի նվազագույնը 6 ամիս։ Երբեք չես կարող իմանալ, թե ինչ կարող է պատահել վաղը, իսկ խնայողական հաշվում առկա գումարը թույլ կտա լինել ավելի ինքնավստահ և հանգիստ նայել դեպի ապագան։ Պարզապես պետք է հիշել. կարևոր է ոչ թե այն, թե որքան ենք մենք վաստակում, այլ այն, թե ինչպես ենք տնօրինում գումարը։
Յուրաքանչյուր մարդ ունի գումար խնայելու իր ռազմավարությունը, սակայն երբեք ուշ չէ ծանոթանալ մեկ այլ մարդու հաջող փորձին` ավելի արագ, ավելի շատ կուտակելու համար։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Learnvest Planning Services ֆինանսական պլանավորման ծառայության գլխավոր խորհրդատու Դևիդ Բլեյլոքի հինգ խորհուրդները։ Նա վերլուծել է գումար կուտակելու տարածված ռազմավարություններն ու սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս գումար կուտակելիս։
Ռազմավարություն 1. հետ դրեք այն, ինչ մնում է

Եվ այսպես, ստանալով աշխատավարձ` դուք վճարում եք ամսական հաշիվները, գնում ենք սննդամթերք, անհրաժեշտության դեպքում հագուստ և կոշիկ, ինչ–որ գումար ծախսվում է ժամանցի վրա, մնացած գումարը փոխանցում եք բանկի հաշվեհամարին։ Իմանալով, որ գումար ունեք` կարող եք սկսել ավելի շատ ծախսել և աննկատ կերպով կծախսեք բոլոր միջոցները, որոնք նախատեսված էին խնայելու համար։ Բացի այդ, դժվար է կուտակման հարցում կոնկրետ նպատակ դնել, չէ՞ որ դուք երբեք չեք կարող հաստատ ասել, թե որքան կմնա բոլոր ծախսերից հետո։ Դրա փոխարեն կարելի է փորձել այլ միջոց։
Խորհուրդ. աշխատավարձը ստանալուց հետո ամենաառաջինը պետք է համալրել կուտակային հաշիվը։ Դարձրեք դա կանոն և ընդունեք այն որպես վճարումների պարտադիր ու ամենակարևոր մաս մի պայմանով, որ ձեր գումարը կբավարարի մնացած բոլոր պարտադիր վճարումները կատարելու համար։ Կիրառեք բանկային քարտից կուտակային հաշիվ ավտոմատ փոխանցման ֆունկցիան։ Եթե դուք պարզապես գործարկեք նման ավտոմատ ֆունկցիա և մոռանաք դրա մասին, ապա որոշ ժամանակ անց կուտակված միջոցների չափը ձեզ շատ կզարմացնի։
Ռազմավարություն 2. գումարի փոխանցում կուտակային հաշվին

Դուք արդեն սովորել եք կանոնավոր կերպով գումար խնայել, և դա հիանալի է։ Սակայն այստեղ կան նաև բացասական կողմեր. շատ մեծ է կուտակումներից օգտվելու և դրանք անսպասելի, սակայն շատ ցանկալի գնման համար օգտագործելու գայթակղությունը (եթե ձեռքի գումարը վերջացել է)։ Եվ, ամենայն հավանականությամբ, դուք դա կանեք, քանի որ հաշվեհամարից գումար հանելը շատ հեշտ է, անգամ պետք չէ բանկ գնալ, բավական է միայն օգտվել բանկոմատից։
Խորհուրդ. բանկում բացեք դեպոզիտ 6 ամսով կամ 1 տարով։ Այդպես դուք հաստատ չեք ծախսի կուտակման համար նախատեսված գումարը։ Բայց ողջ գումարը մի դրեք դեպոզիտ հաշվի վրա։ Որոշ գումար թողեք սովորական կուտակային հաշվի վրա արտակարգ իրավիճակների համար։
Ռազմավարություն 3. բոլոր կուտակումները գտնվում են մեկ հաշվի վրա

Եթե դուք ունեք միայն մեկ կուտակային հաշիվ, թվում է, թե գումարը կուտակվում է արագ, և դրանք ամեն ինչին կբավականացնեն։ Եթե դուք կուտակում եք մեկ նպատակի համար, օրինակ բնակարան գնելու կամ արձակուրդ մեկնելու նպատակով, ապա ամեն ինչ նորմալ է։ Սակայն եթե դուք ունեք մի քանի նպատակ, բանկային մեկ հաշիվը դժվարացնում է հաշվարկները, և ձեզ համար ավելի դժվար է հասկանալ, թե ինչին կբավականացնի գումարը։
Խորհուրդ. ավելի լավ է բացել մի քանի հաշիվ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի մեկ նպատակին, օրինակ «տան համար», «արձակուրդի համար», «երեխայի կրթության համար»։ Այդ դեպքում ավելի հեշտ կլինի հաշվարկել սեփական ֆինանսներն ու տեսնել իրական պատկերը։ Ավելի լավ կլինի, եթե այդ բոլոր հաշիվները լինեն տարբեր հուսալի բանկերում։
Ռազմավարություն 4. հնարավորության դեպքում միանգամից կուտակեք մեծ գումարներ

Որոշ մարդիկ միշտ գումար չեն խնայում, այլ միանգամից «հետ են դնում» մեծ գումարներ, երբ նման հնարավորություն է ընձեռվում (պարգևավճար, շահում և այլն)։ Սակայն քանի որ նման դեպքեր հազվադեպ են, իսկ մարդը ստիպված է սեփական կարիքները հոգալու համար գումար վերցնել կուտակված միջոցներից, նրա մոտ առաջանում է անհարմարավետության զգացում և հիասթափություն։ Ընդ որում այդ զգացումներն այնքան տհաճ են, որ գումար կուտակելու ցանկություն ընդհանրապես չես ունենում։
Խորհուրդ. գումար կուտակելու գլխավոր գաղտնիքը կանոնավոր խնայելն է։ Սահմանեք կոնկրետ գումար, որը հարկավոր է կուտակել ամեն ամիս։ Եթե կարող եք այն ավելացնել, ապա շատ լավ է, սակայն արեք դա կանոնավոր կերպով։
Ռազմավարություն 5. խնայել ողջ գումարը

Չնայած խնայողություններ ունենալու անհրաժեշտությանը, չարժե կառչել այդ հարցի վրա և հրաժարվել կյանքի բոլոր հաճույքներից, քանի որ գումարի կուտակումը չպետք է դառնա ինքնանպատակ։ Հենց փոքր ուրախություններն ու հաճույքներն են օգնում մեզ լինել երջանիկ և պահպանել հոգեկան առողջությունը։
Խորհուրդ. եթե դուք ամիս չեք ունեցել, որի ժամանակ գումար եք կարողացել ավելացնել «անվտանգության բարձիկի» մեջ, ապա հետաձգեք մնացած բոլոր վճարումներն ու հաճույքները մինչև չկարողանաք անել դա։ Եթե ձեր վեց ամսական «անվտանգության բարձիկը» կուտակված լինի, կարելի է մտածել ռազմավարությունը փոխելու մասին։ Քանի որ ոչ մեծ կանխիկ խնայողությունները քիչ գումար են բերում, պետք է մտածել լավ տոկոսներով ավելի երկարաժամկետ ներդրումների մասին։
Հ.Գ.Գումար կուտակելու գործընթացը պահանջում է կարգապահություն և ջանասիրություն։ Ստեղծագործ մոտեցում ցուցաբերեք այդ գործընթացի նկատմամբ, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-