Հայաստանում կրկնակի նվազեցվել է ԱՊՊԱ–ի տուգանքը. պարզաբանում ենք, թե ինչ է փոխվել օրենքում
15.07.2022,
11:00
Ըստ նախագծի, ԱՊՊԱ–ի բացակայության դեպքում առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կրկնակի նվազեցվում է ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրի կամ դրա բացակայության համար նախատեսված տուգանքը։ ԱԺ–ն հուլիսի 6–ին ընդունել է համապատասխան փոփոխությունները Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։
Ըստ նախագծի, ԱՊՊԱ–ի բացակայության դեպքում առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը:
Ներկայումս այս կարգավորումներով ՃՈ-ն կարող է տարվա մեջ 20 անգամ 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր: Այժմ որոշումներ կայացնելու քանակը նվազեցվել է, սահմանվել է տարեկան 10 անգամից ոչ ավել` ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը։
Նշված հոդվածը նախատեսում է պատասխանատվություն տրանսպորտային միջոցների սեփականատերերի/վարձակալների համար, ովքեր չունեն ԱՊՊԱ պայմանագիր կամ մեքենան վարում են առանց ԱՊՊԱ–ի։

Օրենքում թուլացումների չեղարկում
Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրությամբ (2020թ.–ի մարտի 16–ից), ինչպես նաև 2020թ.–ի սեպտեմբերի 27–ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվել էր 5 հազար դրամի չափով (շուրջ 10 դոլար) վարչական տույժը ԱՊՊԱ պայմանագրի երկարաձգման ուշացման կամ բացակայության յուրաքանչյուր 10 օրվա համար։
Ընդ որում, տուգանքի ընդհանու չափը տարվա ընթացքում չպետք է գերազանցեր սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը (100 հազար դրամ)։ Այժմ այդ թուլացումը չեղարկվել է։

Վաղաժամ մարման պայման
Այժմ քաղաքացին ազատվում է տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, վճարում է ընդամենը 25 հազար դրամ այն դեպքում, եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր:
Այսինքն ավտոտրնսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ վարձակալին հնարավորություն է ընձեռվում 24 ժամվա ընթացքում թարմացնել ԱՊՊԱ պայմանագիրը կամ կնքել նորը ու վճարել տուգանքի ընդամենը 25%–ը։
Նախատեսվում է, որ այս կարգավորումն էականորեն կնվազեցնի քաղաքացիների սոցիալական բեռը և կհանգեցնի իրավախախտումների դեմ ավելի արդյունավետ պայքարի։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-