Crowdfunding․ ինչպես է աշխատում «ժողովրդական» ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Crowdfunding-ը ստարտափերի ֆինանսավորման հայտնի գործիք է: Այլ կերպ ասած, crowdfunding-ը (անգլերենից թարգմանաբար crowd – ամբոխ) համացանցու գումարի կոլեկտիվ հավաքելն է նախագծերի իրականացման համար, որոնց հեղինակները դրա համար բավարար միջոցներ չունեն: Հայաստանում այս գործիքը դեռ ամբողջությամբ չի օգտագործվում, քանի որ մեր ստարտափերը չունեն բավարար տեղեկատվության և հաջողության պատմություններ։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է crowdfunding –ի սկզբունքները, նրա ընձեռած հնարավորություններն ու սահմանափակումները։
Ինչպես է ամեն ինչ աշխատում
Սկզբում նախագծի հեղինակները (founder) պետք է գրանցվեն հատուկ առցանց հարթակում, նկարագրեն պրոդուկտը, նշեն գումարը հավաքելու ժամկետն ու անհրաժեշտ գումարի չափը։ Ներդրողները (backer) մուտք են գործում հարթակի կայք, ընտրում իրենց հետաքրքրող նախագիծն ու ներդրում կատարում։ Հավաքված գումարը պահվում է հատուկ հաշվեհամարի վրա, որը տեսանելի են բոլորին։
Ո՞րն է crowdfunding–ի առավելությունը
Crowdfunding–ը փոխշահավետ գործընթաց է։ Նախագծերի հեղինակները կարող են «թեստավորել» գաղափարը՝ հետևելով լսարանի արձագանքին, և ստանալ գումար զարգացման համար։ Ներդրողները բացում են ներրդրումներ կատարելու լրացուցիչ ուղղություններ և նվազեցնում իրենց ընդհանուր ռիսկերը։ Դա կոչվում է դիվերսիֆիկացում։ Ավելին, backer–ներն օգնում են խոստումնալից ստարտափներին և իրենց ներգրավված են զգում ինչ-որ նոր բան ստեղծելու մեջ:
Crowdfunding-ը հարմարավետ միջավայր է սկսնակ ներդրողների համար: Այստեղ կարող են վերլուծություն անցկացնել, նախագիծ ընտրել, իրենց համար հարմար գումար հատկացնել։
Crowdfunding-ը նույնպես գնահատվում է իր բաց լինելու համար: Հավաքվող գումարի մասին տեղեկատվությունը հասանելի է հանրությանը, ուստի ներդրողները հասկանում են, թե ինչպես են օգտագործվում իրենց գումարները:
Բայց կան ռիսկեր
Backer–ները չպետք է ակնկալեն ամուր երաշխիքներ, հատկապես երբ խոսքը ստարտափերի մասին է: Երիտասարդ ընկերությունների համար դժվար է դիմակայել շուկայում առկա մրցակցությանը և ծածկել նոր ծախսերը:
Founder–ներն իրենց հերթին չեն կարող վստահ լինել, որ կհավաքեն պահանջվող գումարը։ Եթե ընդհանուր գումարը նշված շեմից պակաս է, որոշ կայքեր գանձում են մեծ միջնորդավճար կամ չեղարկում են հաշիվը և գումարը վերադարձնում ներդրողներին:
Ինչի համար կարելի է գումար հավաքել
Crowdfunding-ն օգտագործվում է տարբեր ոլորտների մարդկանց և ընկերությունների կողմից: Օրինակ, այն հայտնի է երիտասարդ տեխնոլոգիական ստարտափերի և բարեգործական կազմակերպությունների շրջանում: Իսկ ինտերնետ քրաուդֆանդինգի առաջին օրինակը համարվում է Marillion խմբի երկրպագուների արշավը 1997 թվականին։ Առանց երաժիշտների մասնակցության նրանք 60 հազար դոլար են հավաքել հյուրախաղերի համար։ Գումարը բավարարեց քանի ալբոմ ձայնագրելու և գովազդելու համար:
Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ ցանկացած պրոդուկտ հարմար է crowdfunding–ի համար: Պոտենցիալ հաջողված գաղափարը պետք է լինի նորարար և հետաքրքիր մարդկանց լայն շրջանակի համար:
Որն է ներդրողի շահը
Ֆինանսավորման և վարձատրության մոտեցումը կախված է նախագծից: Որոշ դեպքերում crowdfunding–ն անհատույց աջակցություն է, որոշ դեպքերում՝ նպատակային ներդրում։ Պայմանները կարող են ներառել մասնակցության մրցանակ. գումարի վերադարձ տոկոսներով, երբ նախագիծը շահույթ ստանա, ընկերության կողմից թողարկված արժեթղթեր կամ կրիպտոարժույթ:
Ինչպես գործարկել սեփական նախագիծը
ա) Նախ անհրաժեշտ է գտնել համապատասխան հարթակ։ Բազմաթիվ հարթակներ թույլ են տալիս ֆինանսավորել նախագծեր տարբեր ոլորտներից: Կան այնպիսիք, որոնք նեղացնում են ուղղվածությունը, օրինակ, մինչև տեխնոլոգիաները կամ ստեղծագործությունը: Կարևոր է հստակեցնել տեղադրման կանոնները՝ անհրաժեշտ է արդյոք հավաքել հայտարարագրված ամբողջ գումարը, որքան է կազմելու միջնորդավճարը, ինչպես է հեղինակը ստանում գումար և այլն։
բ) Այնուհետև պատրաստել նախագիծը. Վերլուծել լսարանը և մրցակիցներին, մշակել մարքեթինգային պլան, որոշել հստակ գումարը և ժամկետները։ Այս ամենն անհրաժեշտ է նախագիծը հարթակում ներկայացնելու համար։ Գաղափարի և մոտեցման նկարագրությունը պետք է համոզի ներդրողներին, որ արժե ներդրումներ կատարել։
գ) Պետք է նախապես հասկանալ, թե արդյոք փոխհատուցում է լինելու backer–ների համար, և եթե՝ այո, ապա հաշվարկել դրա բյուջեն։
դ) Եվ վերջապես գրանցվել և վերահսկել գումարը հավաքելու գործընթացը, մշտապես կապի մեջ լինել լսարանի հետ, պատմել ընթացքի և ծրագրերի մասին։
Ինչպես ներդրում կատարել
Նախ, գտնել հարթակ: Ավելի լավ է ուշադրություն դարձնել լավ համբավ ունեցող խոշոր ծառայություններին և ստուգել ընկերությունները՝ օգտագործելով նրանց ռեկվիզիտները։
Երկրորդ՝ ընտրել նախագիծ՝ ուսումնասիրելով գաղափարի և հիմնադիրների նկարագրությունը։ Եթե դա ընկերություն է, այցելեք կայք և փնտրեք ֆինանսական ցուցանիշների մասին փաստաթղթեր և հաշվետվություններ:
Ինչ եզրակացություններ կարելի է անել
Crowdfunding-ն ունի կենդանի փոխգործակցության և թիմային աշխատանքի տարր, բայց դա առաջին հերթին գործարար հարաբերությունների ձև է: Դրանք կապված են ֆինանսավորման, ծախսերի և հնարավոր շահույթի հետ:
Հեղինակները և ներդրողները հետևում են հստակ կանոնների և ռիսկեր են ստանձնում: Եթե մասնակիցները լուրջ են վերաբերվում պլանավորմանն ու աշխատանքին, crowdfunding–ն իսկապես կարող է օգնել կյանքի կոչել յուրահատուկ գաղափարները:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։