2025թ․–ին համացանցի միջոցով գումար վաստակելու 10 միջոց

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր նույնիսկ սկսնակները կարող են գումար աշխատել ինտերնետում: «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է առցանց գումար աշխատելու 10 եղանակ՝ կախված ձեր հնարավորություններից ու նախասիրություններից։ Նախ ուսումնասիրեք շուկան, գնահատեք առաջարկն ու պահանջարկը, համոզվեք, որ ձեր ապրանքը պահանջարկ կունենա, և որ դուք կարող եք վաճառել այն:
Առցանց բիզնեսի օրինակներ
1. Առցանց խանութի ստեղծում
էլեկտրոնային առևտրի արագ զարգացումը հեշտացնում է ապրանքների վաճառքը համացանցում: Առցանց խանութ կարելի է բացել հատուկ հարթակներում (ինչն ավելի հեշտ և էժան է) կամ զրոյից ստեղծել կայք՝ օգտագործելով CMS՝ content managing system: Անհրաժեշտ է որոշել այն ապրանքների տեսականին, որոնք կհետաքրքրեն օգտատերերին և պայմանավորվել արտադրողների կողմից դրանց մատակարարման մասին: Ապա պետք է կազմակերպեք գովազդային արշավ համացանցում: Առավելությունն այն է, որ առցանց խանութի դեպքում հարկավոր չէ վճարել կոմունալներ և վարձավճար, և ավելի քիչ անձնակազմ կարող է աշխատել: Այս մեթոդը հարմար է նրանց համար, ովքեր պատրաստ են ամբողջովին ինքնուրույն կազմակերպել առևտրի գործընթացը:
2. Վաճառք շուկաներում
մարքեթփլեյսերը հիանալի ծառայություններ են, որոնք կօգնեն նույնիսկ սկսնակին գումար վաստակել՝ վաճառելով սեփական կամ ուրիշի ապրանքը: 2025 թվականին հատուկ թրենդ է էկոլոգիապես մաքուր արտադրանքը և յուրօրինակ ձեռագործ իրերը։ Եթե դուք սկսնակ եք, սկսեք փոքր տեսականուց և աստիճանաբար ընդլայնեք: 2018 թվականից Wildberries խոշոր միջազգային մարքեթփլեյսը գործում է անմիջապես Հայաստանում՝ տեղական ձեռներեցներին հնարավորություն ընձեռելով վաճառել ապրանքները ոչ միայն ներքին շուկայում, այլև արտահանել դրանք այլ երկրներ, որտեղ գործում է հարթակը։ 2023 թվականի հուլիսին Հայաստանում սկսեց գործել Ozon հարթակը։ Մեկ ամիս անց ընկերությունը հայտարարեց, որ ընդլայնում է իր ներկայությունը՝ գործարկելով ապրանքի ստացման կետեր և ֆինանսական աջակցություն առաջարկելով գործընկեր ձեռնարկատերերին, ինչը թույլ տվեց նույնիսկ նորեկներին սկսել գումար վաստակել՝ վաճառելով ուրիշների ապրանքը։
3․ Ֆրիլանս․ սեփական հմտությունների վաճառք
Ֆրիլանսը շարունակում է մնալ առցանց գումար աշխատելու ամենահասանելի միջոցներից մեկը: Եթե ունեք օգտակար հմտություններ, կարող եք առաջարկել ձեր ծառայությունները հատուկ հարթակներում: Այսօր հատկապես պահանջված են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են copywriting-ը և content marketing–ը՝ հոդվածներ գրելը, բլոգեր վարելը, գովազդային տեքստերի ստեղծումը։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում գրաֆիկական դիզայնը՝ լոգոների, բաներների, նկարազարդումների ստեղծում, կայքերի մշակում, բջջային հավելվածներ, բիզնեսի առաջխաղացում սոցցանցերում։ Կարելի է գումար վաստակել՝ տրամադրելով վիրտուալ օգնություն, աջակցելով բիզնեսին (պատասխանել նամակներին, վարել օրացույց, կառավարել կայքեր): Պատվերներ կարելի է գտնել, մասնավորապես, հետևյալ հարթակներում՝ Upwork, WeWork, Freelancehunt։ Ֆրիլանսի առավելությունն այն է, որ կարելի է աշխատել ցանկացած հարմար ժամի և վաստակել այնքան, որքան պատրաստ եք աշխատել:
4․ Telegram ալիքի վարում
Telegram-ը բովանդակային բիզնեսի ամենահայտնի հարթակներից մեկն է: Կարելի է ստեղծել ալիք ձեզ հետաքրքրող թեմայով և դրամայնացնել այն: Օրինակ՝ գովազդ վաճառելուց՝ վճարովի գրառումներ տեղադրելով; բովանդակության վճարովի հասանելիություն՝ բացառիկ նյութերի բաժանորդագրություն, գործընկերային ծրագրեր՝հղումի տեղադրում վաճառքից ստացվող տոկոսի դիմաց: Կարևոր է ընտրել հետաքրքիր ոլորտ, ստեղծել օգտակար կոնտենտ և կանոնավոր կերպով ներգրավել նոր բաժանորդներ։
5․ Բլոգինգ և գումարի վաստակում կոնտենտի միջոցով
Կարելի է բլոգ վարել YouTube-ում, TikTok-ում, Instagram-ում կամ նույնիսկ սեփական կայքում: Կարևոր է մշտական որակյալ բովանդակություն ապահովել։ Կարելի է գումար վաստակել գովազդի և ինտեգրման միջոցով. ընկերությունները վճարում են գովազդի համար ձեր տեսանյութերում կամ գրառումներում; գործընկերային ծրագրերի միջոցով՝ ուղղորդող հղումների տեղադրում (գովազդատուի կայք տանող հղումներ); սեփական ապրանքները կամ ծառայությունների վաճառքի միջոցով. դրանք կարող են լինել գրքեր, խորհրդատվություն, դասընթացներ: Կան նաև նվիրատվություններ՝ լսարան, որը գումարի միջոցով աջակցում է բլոգերին։
6․ Podcasting
Եթե բլոգը ընթերցողների համար է, ապա փոդքասթինգն արդեն ունկնդիրների արտոնությունն է: Հիմնականում, podcast-ը աուդիոբլոg է որոշակի թեմաներով: Այն կարելի է լսել կամ առցանց հատուկ հարթակներում կամ ներբեռնել։ Փոդքասթի և ռադիոյի հիմնական տարբերությունն այն է, որ այն թույլ է տալիս ինքնուրույն ընտրել թեմա, այնուհետև լսել ցանկացած հարմար ժամանակ: Սակայն պետք է իմանալ, որ փոդքասթ ստեղծելը հեշտ գործ չէ, և երբեմն այն ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է: Բայց եթե ձեզ հաջողվի տիրապետել դրա նրբություններին և ստեղծել սեփական ունիկալ կոնտենտտ, ապա կարող եք եկամուտ ստանալ գովազդից, գործընկարյին վաճառքից և պրեմիում բաժանորդագրությունից:
7․ Կայքերի մշակում
Չնայած կայքերի կոնստրուկտորների առատությանը, ընկերությունների մեծ մասը նախընտրում է թվային ներկայացուցչություն պատվիրել պրոֆեսիոնալ ծրագրավորողներից: Սա ոչ միայն թույլ է տալիս կայքերի մշակողներին գումար վաստակել, այլև հաճախորդներին տրամադրում է ինտերնետային հարթակներ, որոնք հաշվի են առնում նրանց գործունեության առանձնահատկությունները և արդյունավետորեն լուծում իրենց խնդիրները: Սա նվազագույն ներդրումներ պահանջող բիզնեսներից է (բացի կայքի կառուցվածքի մասին գիտելիքներից, սկզբում անհրաժեշտ է միայն համապատասխան համակարգիչ), ուստի այն կարելի է դիտարկել որպես լրացուցիչ եկամտի աղբյուր։ Կարևոր է ստանալ առաջին հաճախորդներին, որոնք կարող են գալ գովազդի կամ ընկերների արձագանքների միջոցով:
8․ Առցանց ուսուցում
Եթե դուք ոլորտի լավ մասնագետ եք, կարող եք սկսել ուրիշներին սովորեցնել և դրամայնացնել սեփական հմտությունները: Առցանց դասընթացի ստեղծումը համացանցում գումար վաստակելու լավագույն միջոցներից է: Առցանց դասընթացները ուսուցման ձևաչափ է, որը թույլ է տալիս գիտելիքներ ձեռք բերել և կատարել առաջադրանքներ համացանցում։ Սովորաբար դրանք ներառում են ձայնագրված տեսադասեր կամ ուղիղ եթերներ դասավանդողի հետ, ինտերակտիվ թեստեր և գրավոր գործնական առաջադրանքներ՝ հետադարձ կապով: Կարելի է նաև գումար վաստակել՝ անցկացնելով վեբինարներ՝ օգտագործելով Zoom-ը կամ Google Meet-ը և մասնավոր խորհրդատվությունները:
9․ Վլոգինգ
Սա վիդեո ձևաչափով բլոգի տեսակ է և իրականացվում է վլոգերների կողմից։ Վիդեոկոնտենտը մեծ թափ է հավաքում, դրա համար լավ վճարում են: Գովազդատուներն իրենց բյուջեն ավելի շատ նախընտրում են ծախսել հայտնի վիդեոբլոգերների մոտ պատվեր կատարելիս բավականին զգալի գումարներով: Մեկ միլիոն բաժանորդ ունեցող վլոգերը YouTube-ում տարեկան կարող է վաստակել մինչև 60 000 դոլար: Վլոգեր դառնալու համար տարիքային կամ բովանդակության սահմանափակումներ չկան։ Դուք կարող եք հրապարակել գրեթե ցանկացած կոնտենտ, որը դուր կգա ձեր լսարանին: Տեխնիկապես վլոգը կայք կամ սոցցանցի էջ է, որտեղ հեղինակը պարբերաբար տեղադրում է վիդեո բովանդակություն։ Նկարահանումների համար հարկավոր է պրոֆեսիոնալ տեսախցիկ, մոնտաժի համակարգիչ, լուսային սարքեր և խոսափողներ։ Կարելի է նկարահանել ինչպես ներսում, այնպես էլ փողոցում։
10․ Գովազդի կարգավորման ծառայությունների վաճառք
Շատ ընկերությունների կարիք ունեն գովազդի մասնագետներ Google-ում, Facebook-ում, Instagram-ում։ Եթե ձեզ դուր է գալիս, ապա կարող եք սկսել պատրաստվել։ Դրա համար պետք է անցնեք թիրախային գովազդի դասընթաց; կազմակերպել առաջին գովազդային արշավները; հաճախորդներ գտնել սոցցանցերի և ֆրիլանս բորսաների միջոցով։
Ամփոփում. մտածեք ավելի լայն, զարգացրեք հմտությունները: Առավելագույնս օգտագործեք ձեր ներուժը: 2025 թվականին առցանց գումար աշխատելու բազմաթիվ հնարավորություններ կան, չէ՞ որ տեխնոլոգիաների աշխարհն անսահման է և մշտապես զարգանում է։ Ուսումնասիրեք շուկան և առաջարկեք ձեր օրիգինալ բիզնես գաղափարը, որը պահանջված կլինի սպառողների կողմից և միևնույն ժամանակ կապահովի արժանի եկամուտ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։