411.99
4.03
390.88
+17
Եղանակը Երևանում
Հայ

Անծանոթները «սխալմամբ» ձեր քարտին գումար են փոխանցել և խնդրում են վերադարձնել. ի՞նչ անել

11:08
20 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Դուք պատահաբար նկատել եք, որ ձեր բանկային քարտին անծանոթից գումար է փոխանցվել։ Մի շտապեք ուրախանալ։ Դա լավագույն դեպքում կարող է լինել իրական ուղարկողի կողմից թույլ տված սխալ, իսկ վատագույն դեպքում` չարագործների ծուղակ։ Եվ ի՞նչ անել նման դեպքում։ Պատասխանի համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղից ներկայացրել են հիմնական կանոններն ու քայլերն անծանոթից գումար ստանալու դեպքում։

Ի՞նչ է նշանակում, եթե ձեր քարտին անծանոթից գումար է փոխանցվել։

кошелек карта

Եթե Ձեր քարտին փոխանցվել է գումար, որը Դուք չէիք սպասում, ապա ամենահավանական տարբերակն այն է, որ փոխանցումը տեղի է ունեցել սխալմունքի պատճառով։ Հետևաբար, այդ գումարը Ձեզնից կարող են հետ պահանջել։

Վերջին շրջանում բացահայտվել են որոշ դեպքեր, երբ զեղծարարները էլեկտրոնային դրամապանակների միջոցով տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները:

Հետևաբար, քարտին անծանոթ ծագման գումարի մուտքը կարող է եզակի դեպքերում լինել զեղծարարության հետևանք։ Նման դեպքերը հնարավոր են դառնում սպառողների կողմից իրենց բանկային/անձնական տվյալները զեղծարարներին անզգուշաբար տրամադրելու հետևանքով։

Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, եթե քարտին անծանոթ մարդուց գումար է փոխանցվել։ 

кошелек карта

Անհրաժեշտ է կապ հաստատել բանկի հետ կամ բջջային հավելվածի միջոցով պարզել, թե ով և ինչ նպատակով է այդ գումարը փոխանցել:

Եվ եթե պարզվում է, որ սխալմունք է տեղի ունեցել, ապա հարկավոր է գումարը վերադարձնել փոխանցող կողմին: Այն դեպքում, երբ քարտին մուտքը զեղծարարության հետևանք է, անհրաժեշտ է անմիջապես այդ մասին տեղյակ պահել Ձեր բանկին։

Ի՞նչ հետևանքներ կարող են լինել այդ գումարը ծախսելու դեպքում։

Եթե Ձեր հաշվին սխալմամբ գումար է փոխանցվել, ապա փոխանցողը ամենայն հավանականությամբ այդ գումարը հետ կպահանջի: Իսկ այն ծախսելու դեպքում Դուք ստիպված կլինեք վճարել գումար Ձեր այլ միջոցներից:

Հարկ է նշել նաև, որ եթե հրաժարվեք փոխանցել գումարը, ապա փոխանցողը կարող է հետ պահանջել ոչ միայն գումարը, այլ նաև այդ գումարը Ձեր մոտ պահելու համար հաշվարկի տոկոսադրույք (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով)՝ սկսած այն օրվանից, երբ Դուք իմացել եք կամ պետք է իմանայիք դրամական միջոցների ստացման կամ խնայման անհիմն լինելու մասին:

Կարելի՞ է ապահովագրվել նման խարդախությունից։

кошелек карта

Նման դեպքերում լավագույն ապահովագրությունը հանդիսանում է այն, որ հաշվետերերը պարբերաբար ուսումնասիրեն իրենց հաշվի քաղվածքները, որտեղ մանրամասն նշվում է հաշվին կատարվող մուտքերի մասին:

Հաշվի քաղվածքին հնարավոր է ծանոթանալ ֆինանսական կազմակերպության հավելվածի միջոցով, ֆինանսական կազմակերպության կողմից էլեկտրոնային կամ այլ եղանակով տրամադրվող քաղվածքներով, ինչպես նաև քարտին կատարվող մուտքերի և ելքերի վերաբերյալ սպառողին ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով։ Ընդ որում, սպառողն իրավունք ունի ամսական 1 անգամ բանկից անվճար ստանալ հաշվի քաղվածք։

кошелек карта

Ինչպե՞ս իմանալ` գումարը փոխանցել է չարագո՞րծը, թե՞ դա պարզապես մարդկային սխալ է։

Փոխանցման աղբյուրը պարզելու համար անհրաժեշտ է կապ հաստատել բանկի հետ։ Գործականում հանդիպում են դեպքեր, երբ չարագործները սխալմամբ փոխանցված գումարների մասին հաղորդագրություններ են ուղարկում կամ զանգահարում:

Զեղծարարության զոհ չդառնալու համար անհրաժեշտ է խստորեն հետևել անվտանգության կանոններին՝

  •  Երբեք այլ անձանց չհայտնել Ձեր քարտային տվյալները` մասնավորապես՝ քարտի դիմերեսի 16 նիշը, քարտի վավերականության ժամկետը, դարձերեսին նշված CVV կոդը, քարտի PIN-կոդը
  •  Չուղարկել Ձեր բանկային/անձնական տվյալները, բանկային հավելվածի մուտքանունը ու գաղտնաբառը էլ. փոստի կամ messenger հավելվածների միջոցով կամ հեռախոսով, անգամ եթե զանգահարողը կամ այլ ուղիներով կապ հաստատողը ներկայանում է որպես ֆինանսական կազմակերպության աշխատակից և տրամադրում է հետադարձ կապի համար միջոց /հեռախոսահամար կամ էլ. հասցե/
  • Որևէ կասկածի առկայության դեպքում անմիջապես կապ հաստատել Ձեր բանկի հետ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
11:12
24 Հուլիսի 2023
Ի՞նչ է վարկի վերաֆինանսավորումը. առավելություններ և թերություններ
Պարզում ենք վերաֆինանսավորման առավելություններն ու թերությունները
11:27
10 Հուլիսի 2023
Սեփական ֆինանսների անվտանգություն. պաշտպանություն բանկային քարտերի հետ կապված խարդախություններից
Բանկային քարտերի հետ կապված խարդախությունն ամենատարածված ֆինանսական հանցագործություններից մեկն է, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք խորհուրդներ որոնք կօգնեն խուսափել տհաճ իրավիճակներից
10:15
28 Հունիսի 2023
Ինչպե՞ս կարելի է հեշտությամբ առցանց փոխել բանկը նպաստ ստանալու համար
Ներկայացնում ենք թե ինչ փոփոխություններ են կատարվել համակարգում և ինչպես կարելի է ստանալ նպաստը
10:15
15 Հունիսի 2023
Ֆինանսական կրթվածություն և կիբերսպառնալիքներ. ՀՀ ԿԲ-ն նշել է, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում ֆինանսական կազմակերպությունները
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը
12:04
06 Հունիսի 2023
9 վնասակար ֆինանսական սովորություններ, որոնցից պետք է ազատվել
Կան ֆինանսական սովորություններ, որոնք բացասաբար են ազդում ոչ միայն ընտանեկան բյուջեի, այլև կյանքի որակի վրա։ Եվ դրանցից ավելի լավ է միանգամից ազատվել
11:09
24 Մայիսի 2023
Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին
Եթե դեռ չեք օգտվել թոշակառուների համար նախատեսված քեշբեքի ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: Մենք  ոչ միայն կպատմեք ծրագրի մասին, այլև կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
10:55
10 Ապրիլի 2023
Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ
Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար
11:25
28 Մարտի 2023
Հասանելի բոլորին. 14 օգտակար ֆինանսական սովորություններ
Եթե ցանկանում եք ապրել բարեկեցիկ, սովորեք ոչ միայն գումար վաստակել, այլև այն խելամտորեն ծախսել: Իսկ դրանում ձեզ կօգնեն օգտակար ֆինանսական սովորությունները, որոնք կներկայացնենք այս հոդվածում
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել