525.36
7.42
476.73
+19
Եղանակը Երևանում
Հայ

Փողերի 8 օրենք, որոնք կապահովեն բարեկեցիկ կյանք

10:48
08 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ինչպե՞ս ազատվել մշտապես դատարկ դրամապանակից և սովորել ճիշտ վարվել փողերի հետ։ Ինչու՞ ոմանք երբեք գումարի կարիք չեն զգում, իսկ մյուսներից փողը, կարծես, «խուսափում է»։ Այս հարցը շատերին է մտահոգում։ Կան փողերի օբյեկտիվ օրենքներ և դրանց հետ վարվելու սկզբունքներ, որոնք չի կարելի անտեսել։ Սեփական բյուջեն ավելացնելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչն է գրավում և ինչն է վանում փողը։ Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փողերի օրենքների ընտրանի, որոնք կարող են օգնել «ընտելացնել» սեփական ֆինանսները։

1. Փողը ռեսուրս է

Кошелек законы денег

Այդ պատճառով փողերին ևս պետք է վերաբերվել այնպես, ինչպես ցանկացած ռեսուրսի, այսինքն` գնահատել, զարգացնել և խնայել։

2. Համապատասխանության օրենք

Кошелек законы денег

Ձեր աշխարհընկալումը պետք է համապատասխանի ձեր նպատակներին։ Չի կարելի ոտքի վրա դառնալ միլիոնատեր և ծրագրել հսկայական նպատակներ, որոնք դուք դեռ ի վիճակի չեք կյանքի կոչել։ Զարգացումը պետք է ընթանա էվոլյուցիոն ճանապարհով` պարզից դեպի բարդ։ Օրինակ, եթե դուք որոշել եք զբաղվել բիզնեսով, ապա սկսեք փոքրից, իսկ ժամանակի ընթացքում ձեռք բերելով համապատասխան փորձ, գիտելիք, հմտություններ և զարգացնելով բիզնես մտածելակերպը` կարելի է աստիճանաբար անցնել միջին, իսկ հետո արդեն խոշոր բիզնեսի։

Կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդու գլխին հանկարծակի «թափվել է» մեծ գումար (խոշոր շահում կամ անսպասելի ժառանգություն), որին նա բարոյապես պատրաստ չէր։ Սակայն այդ գումարն նույնքան արագ անհետացել է, որքան հայտնվել` կործանարար ազդեցություն թողնելով հոգեկանի վրա։

3. Բումերանգի օրենք

Кошелек законы денег

Ընտրեք գումար աշխատելու ազնիվ և օրինական միջոց։ Եթե դուք խաբեք, ապա ձեզ ևս կխաբեն։ Եվ հիշեք. ինչ–որ բան ստանալու համար, պետք է նախ որևէ բան տալ։ Փողն օժտված է սեփական էներգիայով, որքան օգտակար բան կանեք մարդկանց համար, այնքան ավելի շատ բան կստանաք գումարի տեսքով։ Այս օրենքն ունի բումերանգի էֆեկտ։

4. Ընտրության օրենք

Кошелек законы денег

Գիտակցված արեք ձեր ընտրությունը` լինել հարուստ, թե ոչ։ Ազատվեք նախապաշարմունքներից, պարտադրված կարծիքներից և կեղծ ճշմարտություններից։ Պլանավորեք իրական նպատակներ և մանրամասն կշռադատեք այդ նպատակներին հասնելու բոլոր տարբերակները` ընտրելով ամենաօպտիմալը։

5. Գումարը գալիս է կոնկրետ նպատակով

Кошелек законы денег

Երբ փորձում եք գումար վաստակել հենց հանուն գումարի, հաճախ դա չի ստացվում, իսկ եթե դուք դրել եք հստակ նպատակ և գիտեք, թե որքան գումար է ձեզ հարկավոր այդ նպատակին հասնելու համար, ապա ֆինանսներն անսպասելիորեն հայտնվում են։ Օրինակ, ձեզ վերադարձնում են պարտքը կամ հայտնվում է շահավետ պատվեր կամ ձեր աշխատավարձն ավելանում է և այլն։

6. Էներգիայի օրենք

Кошелек законы денег

Նպատակներին հասնելու և եկամուտներն ավելացնելու համար պետք է աշխատել ջանասիրաբար, նպատակաուղղված և խելամիտ։ Ակտիվ կենսակերպն ու մշտապես շարժի մեջ լինելը գեներացնում են նյութական բարեկեցությունն ու հոգևոր հարստությունը։

7. Արդարության օրենք

Кошелек законы денег

Լուրջ վերաբերվեք սեփական ծախսերին։ Եթե դուք կարծում եք, որ իրը կամ ծառայությունը, որը գրավել է ձեր ուշադրությունը, համապատասխանում է նված գնին, ապա հրաժեշտ տվեք փողին։ Պետք է սովորել նաև ճիշտ պարտքով փող տալ։ Կարելի է պարտքով գումար տալ, եթե այն ծախսվելու է ստեղծագործ նպատակների համար (ուսում, զարգացում, բուժում)։ Պարտքով գումար տալը ձևակերպեք համապատասխան փաստաթղթերով (ստացական կամ փոխառության պայմանագիր)։ Այլ դեպքերում սովորեք ասել «ոչ»։

8. Ավելցուկի օրենք

Кошелек законы денег

Ապրեք` միջոցներին համապատասխան, թույլ մի տվեք, որպեսզի ծախսերը գերազանցեն եկամուտը։ Մի վերցրեք պարտքով գումար և վարկ, առանց որոնց կարող եք ապրել։ Մի մոռացեք անվտանգության ֆինանսական բարձիկի և խնայողությունների մասին։ Ձեր նյութական կայունությունն ու ֆինանսական անկախությունն այն է, ինչ մնում է եկամուտներից ծախսերը հանելուց հետո, այսինքն դա ավելցուկն է։

Եզրակացություն

Փողերի օրենքների այս ցանկն, իհարկե, ամբողջական չէ։ Որպեսզի գումարը միշտ բավարարի հարկավոր է պրագմատիկ վերաբերմունք ցուցաբերել, փնտրվել լրացուցիչ գումար վաստակելու միջոցներ, ստեղծել եկամտի պասիվ աղբյուրներ։–0–

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:12
10 Հոկտեմբերի 2019
Հինգ չմտածված գործողություններ, որոնք «հարվածում են» ձեր գրպանին
Ձեր գրպանին կարող են հարվածել ինչպես չմտածված քայլերը, այնպես էլ որոշ հարցերում դրսևորած անգործությունը: Դիտարկենք առավել տարածված իրավիճակները:
10:57
08 Հոկտեմբերի 2019
Ինչպես ընտրել շահավետ ավանդ
Դուք որոշակի խնայողություններ ունեք և ցանկանում եք դրանք գրագետ տնօրինել:
13:39
02 Հոկտեմբերի 2019
Թեստ. արդյոք լա՞վ եք «գլուխ հանում» ֆինանսական գործիքներից
Այսօր մենք ապրում ենք ֆինանսական ծառայությունների աշխարհում, այդ իսկ պատճառով պետք է կարողանանք «գլուխ հանել» այդ ամենից։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի պարզել, թե որքան գրագետ եք դուք դա անում։
11:37
27 Սեպտեմբերի 2019
Վարկը` որպես բեռ. 4 դեպք, երբ չարժե վարկ վերցնել
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է 4 դեպք, երբ իսկապես չարժե վարկ վերցնել:
12:01
24 Սեպտեմբերի 2019
Ինչպես դառնալ բանկի գործընկերը
ՀԲՄ-ի գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում խոսել է ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման մակարդակի անհրաժեշտության մասին:
10:48
20 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ է գնաճը, և ինչու՞ են գներն աճում
Մենք ապրում ենք ապրանքների և ծառայությունների աշխարհում, որոնց գները, ցավոք, հիմնականում աճում են։
14:15
16 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական վնասաբեր ծրագրեր. ինչպես չհայտնվել չարագործների ծուղակում
Այսօր չարագործներն օգտագործում են անձնական ֆինանսական տվյալները որոնելու և ստանալու տարբեր մեխանիզմներ, այդ թվում` ինտերնետի միջոցով։
11:32
13 Սեպտեմբերի 2019
5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ
Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։
16:02
10 Սեպտեմբերի 2019
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
17:10
06 Սեպտեմբերի 2019
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։
14:53
04 Սեպտեմբերի 2019
Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ
Ներկայացնում ենք կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ։
12:26
29 Օգոստոսի 2019
Ֆինանսապես գրագետ աշուն. Հայաստանում կանցկացվեն խաղեր, մրցումներ, վարպետության դասեր
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդի դժգոհությունը ֆինանսական համակարգից պայմանավորված է նրան ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով: