413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Տպավորիչ ներկայացումները Ծաղկաձորի մնջախաղի փառատոնում բուռն ծափահարությունների են արժանացել

17:39
11 Օգոստոսի 2016
© Լուսանկարը՝ Գևորգ Պերկուպերկյան
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մնջախաղի բազմաթիվ սիրահարները, Ծաղկաձորի բնակիչները և հյուրերը չորեքշաբթի երեկոյան ականատես եղան զարմանահրաշ շոուի բաց երկնքի տակ։

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի բացման շրջանակում բաց երկնքի տակ պատրաստված բեմի վրա ժանրի սիրահարներին իրենց վարպետությունն են ցույց տվել հայ և օտարերկրյացի դերասան-միմոսները:

открытие фестиваля пантомимы им (1).jpg

Փառատոնի մասնակիցների թվում են` «Ժիվոսվետ» մնջախաղի մանկապատանեկան թատրոնը և Սանկտ Պետերբուրգի Հեքիաթի պետական տիկնիկային թատրոնը, դերասան Ջոն Ջեյքոբսը ՀԱՀ-ից, Մնջախաղի արվեստի լաբորատորիան Ուկրաինայից, «Աուրա» թատերախումբն Իրանից, Վրաստանի մնջախաղի պետական թատրոնը, Աֆրիկյան պարերի հիմնադրամը Գանայից, դերասան Վահրամ Զարյանը Ֆրանսիայից:

открытие фестиваля пантомимы им (2).jpg

Հայաստանի դպրոցն այս ժանրում ներկայացնում են «Անվերջ թատերական կղզի» մնջախաղի և պոեզիայի թատրոնը, ԵԹԿՊԻ –ի շրջանավարտները, Հայաստանի մնջախաղի պետական թատրոնը, «Kalashyan Dancing» պարային համույթը և «Մենք» Խուլերի մնջախաղի թատրոն-ստուդիան:

Կյանքն ինչպես կա` միմիկայի և մարմնի շարժումների միջով

Մնջախաղի միջազգային փառատոնի մասնակիցները բազմաժանր ներկայացումներ են պատրաստել, բայց բոլորն էլ ներկայացնում են կյանքը, ինչպիսին որ կա:

открытие фестиваля пантомимы им (6).jpg

«Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հարավաֆրիկյան դերասան Ջոն Ջեյքոբսը պատմել է Հայաստան այցի իր տպավորությունների և իր ելույթի մասին:

«Իմ ներկայացումը պատմում է կյանքի և մարդկանց մասին, այն բաղկացած է մի քանի փոքր մասերից` պատմող իմ մահացած ուսուցիչների, Մարսել Մարսոյի, դստերս, Պարկինսոնի հիվանդությունից տառապող մարդկանց մասին: Սա շատ հուզիչ պատմություն է, որը վերաբերում է աշխարի բոլոր մարդկանց», - նշել է Ջեյքոբսը:

открытие фестиваля пантомимы им (4).jpg

Ծանոթանալով հայկական մշակույթին` Ջեյքոբսը որոշել է օգտագործել Ֆլորա Մարտիրոսյանի երգերն իր ներկայացման մեջ` որպես նվագակցություն։ Նա ավելացրել է, որ ապագայում անպայման մտադիր է վերադառնալ Հայաստան:

«Վեցերորդ զգայարանը»

Մնջախաղի պետական թատրոնին և Արարատյան հայրապետական թեմին կից գործող «Մենք» խուլերի մնջախաղի թատրոն-ստուդիայի ղեկավար Զուբեյդա Մելիքյանը նշեց, որ խումբը ստեղծվել է 2012 թ.-ին, սակայն մնջախաղով պրոֆեսիոնալ սկսել են զբաղվել երկու տարի առաջ:

открытие фестиваля пантомимы им (3).jpg

«Խումբը բաղկացած է 15 մարդուց: Մասնակցությունն այս փառատոնին յուրահատուկ ցատկահարթակ դարձավ խմբի համար, ինչի շնորհիվ մենք իրականացրինք մեր գլխավոր երազանքը և մեր ուժերով կարողացանք ներկայացնել մեզ հանդիսատեսին: Մեր դերասանները շատ են սիրում արվեստի այս տեսակը և սիրով են դրանով զբաղվում», - ավելացրեց Մելիքյանը:

Բազմազգ իրարանցում

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանի խոսքով, այս տարվա փառատոնն աչքի է ընկնում մասնակիցների աննախադեպ թվով և բազմաժանր ելույթներով:

открытие фестиваля пантомимы им (8).jpg

Բացի դասական մնջախաղից, փառատոնի շրջանակում նախատեսված են նաև պարային և ակրոբատիկ ներկայացումներ, օտարերկրացի դերասանների մասնակցությամբ վարպետության դասեր, ինչպես նաև միջազգային կոնֆերանս` Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոհանովիչի մասնակցությամբ:

открытие фестиваля пантомимы им (9).jpg

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5–րդ փառատոնն անցկացվում է օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում Մշակույթի նախարարության օժանդակությամբ։ Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում ելույթներ կներկայացվեն նաև Դիլիջանում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի աջակիցն է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ