415.24
4.83
386.52
+17
Եղանակը Երևանում
Հայ

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում 20-րդ դարի արժեքավոր որմնանկար է վերականգնվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

16:15
22 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը 1964–1966 թթ., հեղինակել են նկարիչներ Հովհաննես Մինասյանը և Հենրիկ Մամյանը։ Տարիների ընթացքում խոնավության հետևանքով այն զգալիորեն վնասվել էր, որոշ հատվածներում ներկաշերտը փոշիացել էր և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել էր որմնանկարների գույները:

Վերականգնողական աշխատանքներն իրականացրած Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը ներկայացնելով վերականգնված աշխատանքները՝ նշել է, որ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը 20-րդ դարի հայկական որմնանկարչության լավագույն նմուշներից մեկն է:

фреска.jpg

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին՝ արվեստի այս գոհարը փրկելու հանձնառության և գործն ավարտին հասցնելու համար:

Որմնանկարի հեղինակների ժառանգները՝ Մարտին Մինասյանը և Լուսին Մամյանը, նշել են, որ մեծ ոգևորությամբ են հետևել աշխատանքների ընթացքին: Շնորհակալություն հայտնելով նախագահ Արմեն Սարգսյանին, Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմին և մասնագետներին՝ Մարտին Մինասյանն ասել է. «Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարած նվիրյալների խումբը հրաշալի աշխատանք կատարեց»:

«Մեր ծնողները նվիրումով, սիրով են ստեղծել այս գործը և ժառանգներիս համար շատ կարևոր է, որ այն վերականգնվեց: Երախտապարտ ենք այս մեծ ու նվիրական գործի համար: Կարծում եմ, երախտապարտ կլինեն նաև բոլոր նրանք, ում համար հայ մշակույթը, մշակույթի զարգացումն ու պահպանումը մեծ ու կարևոր նշանակություն ունեն»,-ասել է Հենրիկ Մամյանի դուստրը։

Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը:

фреска.jpg

Վերականգնողական աշխատանքների շրջանակում տեղադրվել է նաև լուսավորության համակարգ՝ որմնանկարի ամբողջական տեսանելիությունն ապահովելու համար: Որոշակի վերականգնողական աշխատանքներ են կատարվել նաև խաչկալի «Տիրամայրը մանկան հետ» պատկերի վրա (գործ՝ Հովհաննես Մինասյանի):

Загружается новость ... "Лево"
Նախագահ Սարգսյանը կարևորել է որմնանկարի պահպանությունը և նշել. «Այնքան գեղեցիկ է, որ նույնիսկ սովորական կիրակի օրվա պատարագի համար Երևանից կգաս կհասնես այստեղ։ Այստեղի պատարագը հատուկ, խորհրդավոր իմաստ ուներ, ունի և կունենա: Շնորհավորում եմ բոլորիս ...

Այստեղ միանգամից մի քանի բան կա՝ Աստծո խոսքն ու հոգին, մեր մշակույթը, մեր գրականությունը, թարգմանչաց արվեստը, գեղանկարչական արվեստը: Սա շատ յուրօրինակ տեղ է: Գուցե սա օրինակ դառնա, որ Հայաստանում սկսենք վերականգնել որմնանկարները, որովհետև այս որակը, այս գույները, այս հագեցվածությունը ուրիշ տեղ չես տեսնի: Բոլորիդ շնորհակալ եմ»:

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ծաղիկներ են դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, այնուհետև այցելել դպրատուն, շրջել թանգարանում, տառերի պուրակում, տեսել նաև 443 թվականին իշխան Վահան Ամատունու կողմից կառուցված եկեղեցու հիմքերը, որոնք պահվում են ապակու տակ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ