431.08
4.38
402.99
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

15:35
28 Հուլիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 255 կգ արդյունք (140+255), հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Պոկում և հրում վարժություններում ևս Չոլակյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Եղոյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել:

Բուխարեստում ընթացող առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ավելի վաղ նվաճել էր 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը: Մինչև 20 տարեկանների պայքարում Խուդանյանը երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին ու դարձել բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում ևս Խուդանյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել:

Նշենք՝ Հայաստանի հավաքականները մեծաքանակ կազմով են մեկնել մրցավայր. Մ20 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան նաև Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը, Մարտին Պողոսյանը (երկուսն էլ՝ 73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Ֆելիքս Գևորգյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), պահեստայիններ են Աշոտ Մովսիսյանը և Վազգեն Գրիգորյանը (+109 կգ):

Կանանց թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։

Մ23 տարեկանների հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ, պահեստային), Արա Աղանյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը, Յաշա Մինասյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ), Լուիզա Սահրադյանը, Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ +87 կգ)։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:21
18 Նոյեմբերի 2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուելսի թիմի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում
Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ուելսի թիմի հետ
19:37
17 Նոյեմբերի 2023
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
14:50
10 Նոյեմբերի 2023
Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում
11:04
10 Նոյեմբերի 2023
Երևանում մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Երևանում մեկնարկում էր Սամբոյի աշխարհի առաջնությունը, Հայաստանը ներկայացված է 21 մարզիկներով
21:15
07 Նոյեմբերի 2023
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
ՀՖՖ-ն նոր նախագահ կընտրի․ հայտնի է ընտրության օրը
21:15
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում
10:28
01 Նոյեմբերի 2023
Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին (ՎԻԴԵՈ)
Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ժամանակ առաջարկել է փոխել մրցավարին․ ՎԻԴԵՈ
10:30
31 Հոկտեմբերի 2023
Լիոնել Մեսսին 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին
Արգենտինացին կարիերայում նվաճեց 8-րդ «Ոսկե գնդակը»
10:42
30 Հոկտեմբերի 2023
Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին աշխարհի առաջնությունում, այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար
11:09
24 Հոկտեմբերի 2023
Երեք հայ հեծանվորդներ 5 մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում
Հեծանվորդներ Վահե Վիրաբյանը, Էդուարդ Գրիգորյանը և Արթուր Վարելջյանը երեք մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

15:21
20 Հոկտեմբերի 2023
ՀՖՖ–ն պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ
Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
19:37
16 Հոկտեմբերի 2023
«Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ
Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ