Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվել է չեմպիոն
23.09.2019,
20:21
Հայաստանի ներկայացուցիչ, 89 կգ քաշային գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնությունում հռչակվել է չեմպիոն։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչ, 89 կգ քաշային գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (167+208) Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնությունում հռչակվել է չեմպիոն։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, պոկում վարժությունում հայ ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ:-0-
Վիդեո` Vivaro News