Պաբլո Պիկասոյի հազվադեպ կտավների ցուցահանդես կանցկացվի Լոնդոնում

12.04.2016, 15:18
Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավների ցուցահանդեսը կբացվի աշնանը Մեծ Բրիտանիայի Ազգային պատկերասրահում։
Պաբլո Պիկասոյի հազվադեպ կտավների ցուցահանդես կանցկացվի Լոնդոնում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավների ցուցահանդեսը կբացվի աշնանը Մեծ Բրիտանիայի Ազգային պատկերասրահում։

 - рис.1

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ցուցանմուշների շարքում տեղ կգտնեն իսպանացու 75 աշխատանքներ, որոնց թվում` երիտասարդ Պիկասոյի և նկարչի ավելի հասուն տարիքի ինքնանկարները:

 - рис.2

«Դա ուշագրավ աշխատանք է. նայելով հայելուն և նայելով մահվան աչքերին»,- 1972-ին` մահվանից մեկ տարի առաջ արված ինքնանկարի մասին ասել է արվեստաբան Էլիզաբեթ Քոուլինգը:

 - рис.3

Մյուս ինքնանկարը պատանի Պիկասոն պատկերել է 14 տարեկանում` 1896-ին:

 - рис.4

Ցուցադրությունը բաց է լինելու հոկտեմբերի 6-ից մինչև փետրվարի 5-ը: -0-