ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
Միշելի հուզիչ կատարումն անտարբեր չի թողել ունկնդիրներին, նրանցից ոմանք նույնիսկ լաց են եղել:
Լեոնիդ Ագուտինը, խոսելով Մստոյանի կատարման մասին, ասել է, որ համարի սկզբում և վերջում երևում էր նրա ձայնի խորությունը, զորությունը և ուժը:
Загружается новость ...
"Право"
«Այդ էթնիկան հիացնում է մեզ, ինչ-որ կերպ լրացնում… Մի խոսքով` հրաշալի էր»,- ասել է նա:
Սակայն Մստոյանը լզել է «Ձայնը», քանի որ նրա մարզիչ Պելագեան որոշում է կայացրել շարունակել աշխատանքը Լադիսլավ Բուբնարի և Դեյվ Դարիոյի հետ:
«Ես շատ երջանիկ եմ գտնվել այս բեմում: Երկար եմ սպասել դրան, և երջանիկ եմ, որ հասել եմ: Վստահ եմ, որ սրա վրա կանգ չեմ առնի»,- ասել է Միշելը նախագիծը լքելուց առաջ: -0-