Կիևը կարող է հրաժարվել «Եվրատեսիլի» մասնակցությունից Ռուսաստանի հաղթանակի դեպքում

13.05.2016, 15:26
Կիևը կարող է հրաժարվել 2017 թ.-ի «Եվրատեսիլին» մասնակցելուց, եթե այս տարի մրցույթի հաղթող դառնա Ռուսաստանի ներկայացուցիչը:
Կիևը կարող է հրաժարվել «Եվրատեսիլի» մասնակցությունից Ռուսաստանի հաղթանակի դեպքում
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կիևը կարող է հրաժարվել 2017 թ.-ի «Եվրատեսիլին» մասնակցելուց, եթե այս տարի մրցույթի հաղթող դառնա Ռուսաստանի ներկայացուցիչը: Այդ մասին, ինչպես հաղորդում է РБК-ն, հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստատեսության ղեկավար (ՈՒԱՀՏ) Զուրաբ Ալասանիան:

«Եթե մրցույթի հաղթող դառնա Լազարև անունով մարդը (Սերգեյ Լազարև` «Եվրատեսիլ 2016»-ի Ռուսաստանի ներկայացուցիչը. խմբ.), կարծում եմ, որ հաջորդ տարի «UA. Առաջինը» նորից կհրաժարվի մրցույթի մասնակցությունից», - գրել է Ալասանիան Facebook-ի իր էջում:

Հայաստանը «Եվրատեսիլ 2016»–ի եզրափակչում վերջինն է ելույթ ունենալու >>

Ալասանիան հիշեցրել է, որ ուկրաինացի երգչուհի Ջամալան «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլ է անցել Ղրիմի թաթարների արտաքսմանը նվիրված երգով: «Ուրախ եմ Ջամալայի համար, անկախ նրանից, թե որ տեղը կզբաղեցնի: Այնուամենայնիվ, հիշեցնում եմ և´ ձեզ, և´ ինձ, որ, Եվրատեսիլի կանոնակարգով, հաջորդ տարի Եվրատեսիլը տեղի է ունենալու հաղթող երկրում», - գրել է նա:

Արցախի դրոշն Իվետա Մուկուչյանի ձեռքին կարող է թանկ արժենալ Հայաստանի համար >>

Սերգեյ Լազարևը ևս անցել է եզրափակիչ: Նա կատարել է «You Are the Only One» երգը: Բացի այդ եզրափակիչ են անցել նաև Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի, Ավստրալիայի, Սերբիայի, Լեհաստանի, Իսրայելի, Լիտվայի և Բելգիայի, Ավստրիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Հունգարիայի, Կիպրոսի, Մալթայի, Նիդեռլանդների, Խորվաթիայի, Չեխիայի, Ուկրաինայի, ներկայացուցիչները։ Մրցույթին ավտոմատ կերպով մասնակցում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեդիան, որտեղ և տեղի է ունենում մրցույթը:

Այս տարի «Եվրատեսիլն» անցկացվում է Ստոկհոլմում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին: -0-