Կասկադում համերգ կկազմակերպվի` նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին

01.08.2024, 12:24
Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը և ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը շանսոնյեի երգերը կներկայացնեն ջազային կատարմամբ
Կասկադում համերգ կկազմակերպվի` նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 8-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կանցկացվի։

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը և ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը շանսոնյեի երգերը կներկայացնեն ջազային կատարմամբ։

Համերգը կանցկացվի բաց երկնքի տակ, մուտքն ազատ է։