ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Youtube-ում հրապարակվել է Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմի պաշտոնական թրեյլերը:
Տեսահոլովակը Facebook-ի իր էջում տեղադրել է ֆիլմի գլխավոր հերոս, Սերգեյ Դովլաթովի դերակատար, սերբ դերասան Միլան Մարիչը:
«Վերջապես այն դուրս եկավ»,- գրել է Մարիչը թրեյլերի բնութագրության մեջ:
Загружается новость ...
"Право"
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում:
Ֆիլմի սյուժեի կենտրոնում, ըստ Ալեքսեյ Գերմանի, Սերգեյ Դովլաթովի կյանքի չորս օրերն են: «Այն ներկայացնում է փոխհարաբերություններն ընտանիքում, դստեր հետ, հրապարակվելու մասին, ու թե ինչպես ոչինչ չի ստացվում, զրույցները Բրոդսկու հետ, որոշ արկածների մասին»:
Ֆիլմում նկարահանվել են` Դանիլա Կոզլովսկին, Ելենա Լյադովան, Անտոն Շագինը, Սվետլանա Խոդչենկովան, Եվա Գերը, Արտուր Բեսչաստնին և այլք:
«Դովլաթով» ֆիլմն էկրաններ կբարձրանա մարտի 1-ից 4-ը: -0-