Հայկական ջազն 80 տարեկան է. համերգ կկայանա Երևանում

04.04.2018, 17:43
Երևանում Ջազի միջազգային օրը` ապրիլի 30–ին, կկայանա հայկական ջազի 80–ամյակին նվիրված համերգ:
Հայկական ջազն 80 տարեկան է. համերգ կկայանա Երևանում
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում Ջազի միջազգային օրը` ապրիլի 30–ին, կկայանա հայկական ջազի 80–ամյակին նվիրված համերգ, չորեքշաբթի ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանն առցանց ճեպազրույցի ընթացքում։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, համերգը կանցկացվի Գաֆեսճեան թանգարանի տարածքում («Կասկադ» համալիր)։ Համերգի երկու մասերում ելույթի կունենան ինչպես օտարերկրյա հայտնի հյուրեր, այնպես էլ հայկական ջազի «առաջամարտիկներ», մասնավորապես, ջազային խմբեր Մարտին Վարդազարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստեփան Շաքարյանի և Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։

Առաջին անգամ Ջազի միջազգային օրն անցկացվել է 2012 թվականին։ Օրացույցում նոր օր ներդնելու և դրա տոնումն ապրիլի 30–ին սահմանելու որոշումն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գերագույն կոնֆերանսը 2011 թվականի նոյեմբերին։ Երևանում այդ օրը մեծ շուքով է նշվում արդեն յոթերորդ տարին։ -0-