«Հաղթանակի օրը» լեգենդար երգն առաջին անգամ հնչում է հայերեն կատարմամբ (ՎԻԴԵՈ)
11:13
09 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհի տարբեր անկյուններում մայիսի 9-ին Ռուսաստանի և աշխարրհի երկրների տարբեր լեզուներով հնչում է Դավիթ Թուխմանովի և բանաստեղծ Վլադիմիր Խարիտոնով «Հաղթանակի օրը» երգը, որը խորհրդանշում է ֆաշիզմի դեմ պայքարողների անմահ հերոսությունը:
Загружается новость ... "Лево"
Երգը դարձել է Մեծ Հաղթանակի ոչ պաշտոնական հիմնը:
Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (ՌԳՄԿ) Երևանում միացել է «Միասին երգենք «Հաղթականի օրը» տարբեր լեզուներով» լայնամասշտաբ ակցիային և ներկայացնում է երգի հայկական տարբերակը Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մեներգիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Միջազգային մրցույթների դափնեկիր Արթուր Աղաջանովի կատարմամբ՝ Երևանում ՌԳՄԿ-ի մշակութային և հասարակական ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Սուսաննա Հովհաննիսյանի թարգմանությամբ:
Հայտնի հայ երգիչը կոչ է անում չմոռանալ մեր նախնիների հերոսությունը՝ կատարումը նվիրելով նրանց լուսավոր հիշատակին:
«Диктант Победы» և pobeda-2020.ru պորտալներում այս երգը կատարել ցանկացողների համար գործարկվել է հատուկ ծառայություն՝ կարաոկեի գործառույթով, որը հասանելի է ավելի քան 100 լեզուներով:
Մայիսի 9-ի ակիային մասնակցելու համար կարելի է մտնել կայքերից մեկը, միացնել պլեերը, ընտրել լեզուն և երգել «Հաղթանակի օրը» ձեր ընտանիքի և ընկերների հետ միասին: -0-
Տիգրան Համասյանի Երևանյան համերգներին ընդառաջ ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահում տեղի ունեցավ հատուկ երեկո, որի ընթացքում հյուրերը վայելեցին Տիգրան Համասյանի և կոնտրաբասահար Ռիք Ռոզատոյի անկրկնելի երաժշտությունը. ՖՈՏՈ
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը