Forbes–ը հրապարակել է ամենահարուստ մահացած աստղերի ցանկը

28.10.2015, 10:01
Լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնը երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը Forbes ամսագրի կազմած` ամենահարուստ մահացած աստղերի ցանկում։
Forbes–ը հրապարակել է ամենահարուստ մահացած աստղերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնը երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը Forbes ամսագրի կազմած` ամենահարուստ մահացած աստղերի ցանկում։ 2014 թ.–ի հոկտեմբերից մինչև 2015 թ.–ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտը կազմել է 115 մլն դոլար, ինչը 18 տոկոսով պակաս է` նախորդ տարվա համեմատ, գրում է ՏԱՍՍ–ը։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում երաժիշտ Էլվիս Փրեսլին է, որի եկամուտը նույն ժամանակահատվածում կազմել է 55 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է Peanuts հայտնի կոմիքսի հեղինակ Չարլզ Շուլցը (40 մլն դոլար)։

Առաջին տասնյակում ներառված են այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Բոբ Մարլին (21 մլն դոլար), Էլիզաբեթ Թեյլորը (20 մլն դոլար), Մերիլին Մոնրոն (17 մլն դոլար) և Ջոն Լենոնը (12 մլն դոլար)։

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ.–ի ամռանը դեղորայքի չափաբաժնի չարաշահումից։ Մահից առաջ նա ուներ որոշակի ֆինանսական դժվարություններ, որոնք առաջացել էին իր ճյուղավորված բիզնեսում ստեղծված քաոսի պատճառով։

Ջեքսոնի մահից հետո ԱՄՆ–ի իշխանությունները պարզել են, որ մահվան օրվա դրությամբ երգիչն ունեցել է ավելի քան 1 մլրդ դոլարի անշարժ գույք և այլ սեփականություն։ Սակայն նա, ամենայն հավանականությամբ, այդ մասին չի իմացել։–0–