Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.04.2017, 14:36
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:

«Երևանում լինելու իմ վերջին օրը Արծվիկը և մեր զբոսավար Ռիման ինձ հայկական պարային որոշ շարժումներ ցույց տվին: Շնորհակալ եմ»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

Լևինա Մյուզիքը Հայաստան է ժամանել ապրիլի 13-ին: Նա այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ ներկա է եղել այնտեղ բացված ժամանակավոր ցուցահանդեսին, քանոն է նվագել, ինչպես նաև այցելել է Ծիծեռնակաբերդ: -0-