Եվրատեսիլի արենայի վրայով ինքնաթիռ է պտտվում՝ ի նշան աջակցության Արցախի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14.05.2016, 23:40
Ստոկհոլմի բնակիչնեը և հյուրերը քաղաքի վրայով պտտվող ինքնաթիռ տեսան՝ Արցախին և «Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին աջակցող պաստառով:
Եվրատեսիլի արենայի վրայով ինքնաթիռ է պտտվում՝ ի նշան աջակցության Արցախի  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ստոկհոլմի բնակիչնեը և հյուրերը քաղաքի վրայով պտտվող ինքնաթիռ տեսան՝ Արցախին և «Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանին աջակցող պաստառով: Այն սավառնում է «Գլոբեն-արենայի» վրայով, որտեղ արդեն սկսվել են միջազգային երաժշտական մրցույթի եզրափակիչի մասնակիցների ելույթները, հաղորդում է life.ru-ն:

Ավելի վաղ Իվետա Մուկուչյանը արդեն հայտնվել է ուշադրության կենտրոնում առաջին կիսաեզրափակչում Լեռնային Ղարաբաղի դրոշը ծածանելու համար։

Եվրոպական հեռարձակման միության ներկայացուցիչները, ովքեր իրականացնում են «Եվրատեսիլի» կազմակերպումը և անցկացումը, սպառնացել են որակազրկել երգչուհուն՝ մրցույթի կանոնները ևս մեկ անգամ խախտելու դեպքում: -0-