416.92
4.78
387.22
+20
Եղանակը Երևանում
Հայ

«Ոսկե ծիրան 2015» կինոփառատոնի շրջանակում ավելի քան 30 ֆիլմ կցուցադրվի

19:23
26 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան 2015» 12-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ կներկայացվի 34 ֆիլմ` աշխարհի 25 երկրից, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց կինոփառատոնի ընտրական հանձնաժողովի անդամ, «Կորիզ» ծրագրի պատասխանատու Վարդան Հակոբյանը։

«Այս տարի փառատոնին մասնակցելու համար աննախադեպ թվով հայտեր ենք ստացել` 750 հայտ, որոնցից ընտրվել է 34–ը», – ասաց նա։

Փառատոնի շրջանակում նախատեսված է չորս մրցութային ծրագիր` «Խաղարկային ֆիլմեր», «Վավերագրական ֆիլմեր», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ»։

Հակոբյանը նշեց, որ «Կորիզ» մրցութային ծրագիրն այս տարի անցկացվում է 5–րդ անգամ։ Այն տարեցտարի ավելի հետաքրքիր է դառնում, քանի որ ընտրված ձևաչափը բավականին պահանջված է։ Այս ծրագրում կներկայացվեն ֆիլմեր Հայաստանից (Տաթև Հակոբյանի «Օտարը»), Գերմանիայից, Իրանից, Իսպանիայից և Լեհաստանից։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանի խոսքով` «Վավերագրական ֆիլմեր» մրցութային ծրագրում ներառված է 13 ֆիլմ Մեծ Բրիտանիայից, Սիրիայից, Իսպանիայից և այլ երկրներից։

«Պայքար, բողոք, փախուստ, հիասթափություն, մենություն, փիլիսոփայական մետաֆիզիկական մտորումներ, սեր, ծով, օվկիանոս, սրանք ենք այս տարվա վավերագրական ֆիլմերի հիմնական թեմաները։ Ծովի, օվկիանոսի մասին պատմող շատ ֆիլմեր կան։ Ըստ երևույթին, ակունքներին վերադառնալու միտում է նկատվում», – ասաց նա։

«Մենք ընտրել ենք լավագույն ֆիլմերը, և կարծում եմ, որ վավերագրական կինոյի սիրահարները գոհ կլինեն», – ավելացրեց նա։

Ինչպես նշեց կինոքննադատ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, մրցութային ֆիլմերը կցուցադրվեն վերջերս բացված «Հայաստան» կինոթատրոնում։

Խաղարկային ֆիլմերի ծրագիրը ներկայացրեց ընտրական հանձնաժողովի անդամ Արթուր Վարդիկյանը։

Նրա խոսքով` ներկայացված 300 ֆիլմերից 12 լիամետրաժ ֆիլմերը ներկայացնում են Գվատեմալան, Կուբան, Արգենտինան, Հարավային Կորեան։ «Այս ֆիլմերում բացահայտվում են սոցիալական համամարդկային խնդիրները», – ավելացրեց նա։

Փառատոնի արտամրցութային ծրագրերի մասին խոսեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։

Նրա խոսքով` փառատոնը կմեկնարկի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն»  (Une histoire de fou) ֆիլմի ցուցադրությամբ։

«Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 18–ին։ Կցուցադրվի Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմը, քանի որ այս տարի նշվում է ֆիլմի 90–ամյակը։ Սա հարգանքի ինքնատիպ տուրք է և′ ֆիլմին, և′ ռեժիսորին», – ասաց նա։

Փառատոնի շրջանակում նախատեսված են հոբելյանական ծրագրեր, որոնք նվիրված են հայկական կինոյի վարպետներին։ Մասնավորապես, ֆիլմերի ցուցադրությամբ կնշվի Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի 90–ամյակը, Լևոն Աթոյանցի 85–ամյակը, ինչպես նաև` կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի 60–ամյակը։

«Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում այս տարվա հուլիսի 12–19–ը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-


 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար