+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տեղի է ունեցել Սոչիի ավիավթարի զոհերի հիշատակին նվիրված «Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերան

18:37
20 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ Երևանում տեղի է ունեցել «Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերան, որը նվիրվում է Սոչիի ավիավթարի 113 զոհերի հիշատակին։

Ֆիլմում ներկայացված են իրադարձություններ, որոնք կապված են «Արմավիա» ավիաընկերության Երևան–Սոչի չվերթը կատարող А-320 ինքնաթիռի ավիավթարի հետ, որը տեղի է ունեցել 2006 թ.–ի մայիսի 3–ի գիշերը Սև ծովի վրա, երբ ինքնաթիռը փորձում էր վայրէջք կատարել Սոչիի օդանավակայանում։ Ինքնաթիռի բոլոր 113 ուղևորները, այդ թվում` անձնակազմի 8 անդամ, զոհվել են։

«Այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանի և հայերի համար, որոնք շատ լավ գիտեն այս ողբերգության մասին։ Եկեք ստեղծենք որակյալ հայկական ֆիլմեր մեր երկրի համար։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման ֆիլմեր նկարահանելուց 3–5 տարի հետո մենք կարող ենք դուրս գալ եվրոպական շուկա», – ֆիլմի պրեմիերայից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքերով` ֆիլմը ժամանակակից որակյալ հայկական դրամա նկարահանելու առաջին փորձերից է, և այն հաջողված է որակել։

Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանն իր հերթին նշեց, որ գլխավոր հերոսուհու իրական պատմությունը գրեթե չի փոխվել սցենարի վրա աշխատանքի ժամանակ։

«Ես շատ գործոնների վրա եմ ուշադրություն դարձրել։ Առաջին հերթին, փորձել եմ չավելացնել էմոցիաները, քանի որ դրանք այս ֆիլմում առավել քան բավարար են։ Պատմությունն ինքնին այնքան հուզիչ է, որ ավելին չի պահանջվել», – ասաց Մխիթարյանը։

Նա նաև ավելացրեց, որ ֆիլմը հանդիսատեսի ուշադրությունը գրավում է ճակատագրի անակնկալների և իրադարձությունների անկանխատեսելիության վրա։

«Ֆիլմը պետք է ստիպի մարդկանց ևս մեկ անգամ մտածել այդ ամենի շուրջ, և եթե դուք այսօր ցանկանում եք խոսել ձեր սիրո մասին և գրկել ինչ–որ մեկին, ապա դա պետք է անել հենց այսօր», – կարծում է սցենարի հեղինակը։

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը հայտարարեց, որ այն պատճառներից մեկը, որ հայկական ֆիլմերը չեն բարձրանում համաշխարհային էկրաններ, դրանց բյուջեների սահմանափակ լինելն է, ինչից մեծ մասամբ կախված է նաև ֆիլմի որակը։ Պրոդյուսերի խոսքերով` ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 300 հազար դոլար։

«Որպես պրոդյուսեր և Հայաստանի քաղաքացի, ով հաճախում է կինոթատրոն և գրքեր է ընթերցում, ես հաջողված եմ համարում ցանկացած մշակութային երևույթ, եթե այնտեղ առկա է հուզմունքը։ Ֆիլմի վերջում ես արցունքներ նկատեցի մեծ թվով հանդիսատեսի աչքերում», – ասաց Ղազարյանը։

«Անավարտ թռիչք» ֆիլմի հիմքում իրական փաստեր են։ Սցենարի ստեղծման գործին մասնակցել է մի կին, ով անմիջականորեն կապ ունի Սոչիի ողբերգության հետ, ֆիլմում ներկայացված է ավիավթարում մահացած մարդու նկատմամբ նրա սերը։ Ֆիլմն էկրանավորվել է այդ կնոջ համաձայնությամբ։ «Անավարտ թռիչքը» գեղարվեստական ֆիլմ է, որը պատմում է ոչ միայն սիրո, այլ նաև մարդկային արժեքների, խղճի և հոգեբանական կոնֆլիկտների մասին։

Երևանում կայացած պրեմիերայից հետո ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիում, Էջմիածնում, Ստեփանակերտում և Մարտակերտում։ «Անավարտ թռիչք» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «ՇԱՐՄ Հոլդինգ» ընկերության աջակցությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը