Շառլ Ազնավուրը լքել է Լոզանի հոսպիտալը կիրակի օրը

13.10.2014, 18:04
Հայտնի երգիչ Շառլ Ազնավուրը, ով ուրբաթ հոսպիտալացվել էր Շվեյցարիայում, կիրակի լքել է Լոզանի հիվանդանոցը, սակայն Ժնևում նրա համերգի ամսաթիվը դեռ անհայտ է, «ՌԻԱ Նովոստիին»  հայտնել է Opus One համերգների կազմակերպման շվեյցարական ընկերությունը։
Շառլ Ազնավուրը լքել է Լոզանի հոսպիտալը կիրակի օրը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգիչ Շառլ Ազնավուրը, ով ուրբաթ հոսպիտալացվել էր Շվեյցարիայում, կիրակի լքել է Լոզանի հիվանդանոցը, սակայն Ժնևում նրա համերգի ամսաթիվը դեռ անհայտ է, «ՌԻԱ Նովոստիին»  հայտնել է Opus One համերգների կազմակերպման շվեյցարական ընկերությունը։

«Ազնավուրը լքել է Լոզանի հոսպիտալը կիրակի։ Ինչ վերաբերում է նրա ժնևյան համերգի անցկացման ամսաթվին, ապա լուրեր կլինեն երկու–երեք օրից»,– հայտնել են Opus One–ի մամուլի ծառայությունից։

Ուրբաթ Opus One–ը, որը հոկտեմբերի 10–ին կազմակերպել էր 90–ամյա Ազնավուրի համերգը Ժնևում, հայտնել էր, որ համերգը ժամանակավորապես հետաձգվել է, քանի որ շանսոնիեն հոսպիտալացվել է «վերջին օրերին ստացած վարակից զգուշանալու համար»։

Շառլ Ազնավուրը մեծանուն հայազգի կատարող և ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերը ներառվել են ոչ միայն ֆրանսիական էստրադայի, այլ նաև համաշխարհային երաժշտական ժառանգության գանձարանում: Շառլ Ազնավուրը CNN-ի կողմից ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարող, նա առաջին ֆրանսիացի երգիչն է, ով Եվրոպայում պլատինե ձայնասկավառակ է ստացել:

Վերջին ամիսներին Ազնավուրը հրաժեշտի համաշխարհային շրջագայություն է կատարում։ Սիրված երգիչը համերգ է ունեցել նաև Մոսկվայում` հոկտեմբերի 3–ին նա ելույթ է ունեցել մայրաքաղաքի խոշորագույն համերգասրահներից մեկի բեմում։ -0-