416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնը 2014 թ.–ին հագեցած մշակութային ծրագիր է նախատեսել

16:03
05 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնը 2014 թ.–ին հագեցած մշակութային ծրագիր է նախատեսել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կից գործող Մշակույթի կենտրոնի նոր տնօրեն Մեջիդ Մեշքին։

«Այս տարի Հայաստանում մենք ավելի շատ միջոցառումներ կանցկացնենք, քան նախորդ տարիներին։ Մասնավորապես, նախատեսում ենք կազմակերպել Մշակույթի շաբաթ, Իրանական կինոյի շաբաթ, ինչպես նաև երեխաների և երիտասարդների համար նախատեսված տարբեր ծրագրեր», – ասել է նա հինգշաբթի Իրանում իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Հոմեյնիի մահվան 25–րդ տարելիցին նվիրված գիտաժողովի շրջանակներում։

Մեշքկին նաև նշել է, որ այդ միջոցառումների կազմակերպման նպատակով արդեն նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ մշակույթի նախարարության հետ։ Մշակութային միջոցառումների անցկացման կոնկրետ ամսաթվի մասին ԻԻՀ–ին կից Մշակույթի կենտրոնը կտեղեկացնի ավելի ուշ։

ԻԻՀ–ում իսլամական հեղափոխության հերթական տարեդարձի տոնակատարության շրջանակներում 2013 թ.–ի փետրվարին կազմակերպվել էին մի շարք մշակութային միջոցառումներ։

Մասնավորապես, Հայաստանի նկարիչների միությունում անցկացվեց Իրանի ժամանակակից արվեստի ցուցահանդես, Երևանի կապույտ մզկիթում առաջին անգամ անցկացվեց Իրանական ֆիլմերի շաբաթ, ինչպես նաև «Իրան և  իսլամական հեղափոխություն» թեմայով հայ դպրոցականների աշխատանքների ցուցահանդես–մրցույթ։ Տեղի ունեցավ նաև Ժանեթ Լազարյանի «Իրանահայերի հանրագիտարան» գրքի շնորհանդեսը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար