414.33
4.75
386.75
+14
Եղանակը Երևանում
Հայ

Եվրատեսիլ 2014–ում հաղթանակի ավելի մեծ հնարավորություն ունի Արամ MP3–ն. Ժիրինովսկի

16:15
07 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում հաղթանակի ավելի մեծ հնարավորություն ունի Հայաստանը ներկայացնող Արամ MP3–ն, կարծում է ՌԼԴԿ–ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։

«Ինչու՞, որովհետև մոտենում է շատ տխուր մի տարելից` այդ սարսափելի իրադարձությունների 100–րդ տարելիցը  (1915 թ.–ի Հայոց ցեղասպանություն, «Նովոստի–Արմենիա»)։Աշխարհի և Եվրոպայի բոլոր հայերը քվեարկելու են, և այդ երիտասարդը, գործադրելով բոլոր ջանքերը, հուսահատության մեջ այնպես կկատարի երգը, որ հաղթելու մեծ շանսեր կունենա, և ես խոստանում եմ, որ հաջորդ տարի մենք մեծ ինքնաթիռով բոլորս կուղևորվենք Երևան` Եվրատեսիլին», – հայտարարել է Ժիրինովսկին «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում։

Հարկ է նշել, որ համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները նվազեցրել են Եվրատեսիլ-2014–ում հայ ներկայացուցիչ Արամ MP3–ի հաղթանակի հնարավորությունները, սակայն նա շարունակում է մնալ մրցույթի ֆավորիտների եռյակում։

Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցավ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը, որի արդյունքում եզրափակիչ դուրս եկան տասը երկիր` Հայաստանը, Մոնտենեգրոն, Հունգարիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Սան Մարինոն, Շվեդիան, Նիդեռլանդները և Իսլանդիան։

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլում` մայիսի 8–ին, կներկայանան ևս 15 երկրների` Մալթայի, Իսրայելի, Նորվեգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Սլովենիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

Երգի մրցույթի եզրափակիչ շոուն կանցնի մայիսի 10–ին։ Դրան կմասնակցեն երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ, որոնք կպայքարեն նաև «մեծ հնգյակի» երկրների (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրատեսիլը հյուրընկալող երկրի` Դանիայի հետ։

«Եվրատեսիլ-2014» մրցույթն անցնում է Կոպենհագենում։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչն անցկացվում են Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 2001 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար