Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի առաջին ժապավենի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլին Նյոնում

26.03.2014, 17:15
Հայտնի հայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի  «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի «Հայկ. փախուստ» առաջին ժապավենի համաշխարհային պրեմիերան կկայանա շվեյցարական Նյոնի «Vision du Reel» կինոփառատոնի շրջանակում, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի առաջին ժապավենի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլին Նյոնում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի  «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի «Հայկ. փախուստ» առաջին ժապավենի համաշխարհային պրեմիերան կկայանա շվեյցարական Նյոնի «Vision du Reel» կինոփառատոնի շրջանակում, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը։

Ֆիլմն ընդգրկվել է փառատոնի մրցութային ծրագրի միջազգային անվանակարգում։

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքը ներկայացվել է Երևանում 2013 թվականի ամռանը «Ոսկե ծիրան» տասներորդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։

1988 թվականին Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմն արժանացել է «Vision du Reel» փառատոնի ժյուրիի հատուկ հիշատակմանը, իսկ նրա «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989 թվականին ստացել է «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակը։

«Vision du Reel»–ը վավերագրական ֆիլմերի` 1969 թվականին հիմնված հայտնի միջազգային փառատոն է։ -0-