Arctic Monkeys խումբը և Դևիդ Բոուին դարձել են Brit Awards մրցանակի հաղթողներ

20.02.2014, 16:58
Arctic Monkeys խումբը Brit Awards փոփ երաժշտության բնագավառում բրիտանական գլխավոր մրցանակ է ստացել երկու անվանակարգերում` «բրիտանական լավագույն խումբ» և «տարվա ալբոմ»։ Երգիչ Դևիդ Բոուին մրցանակ է ստացել որպես «բրիտանացի լավագույն կատարող», գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով մրցանակի պաշտոնական կայքին։
Arctic Monkeys խումբը և Դևիդ Բոուին դարձել են Brit Awards մրցանակի հաղթողներ

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Arctic Monkeys խումբը Brit Awards փոփ երաժշտության բնագավառում բրիտանական գլխավոր մրցանակ է ստացել երկու անվանակարգերում` «բրիտանական լավագույն խումբ» և «տարվա ալբոմ»։ Երգիչ Դևիդ Բոուին մրցանակ է ստացել որպես «բրիտանացի լավագույն կատարող», գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով մրցանակի պաշտոնական կայքին։

Arctic Monkeys–ն առաջ են անցել «բրիտանական լավագույն խումբ» անվանակարգում այնպիսի կատարողներից, ինչպիսիք են` Bastille, Disclosure, One Direction և Rudimental, իսկ «լավագույն ալբոմում»` Դևիդ Բոուիից։

Ինչպես պարզաբանում է BBC հեռուստառադիոկորպորացիան, 67–ամյա Բոուին դարձել է ամենատարեց դափնեկիրը մրցանակի ողջ պատմության ընթացքում։ Առաջին անգամ երաժիշտը Brit Awards մրցանակը ստացել է 30 տարի առաջ։

Բացի Arctic Monkeys–ից և Բոուիից, մրցանակ են ստացել կատարողներ Էլլի Գոլդինգը («բրիտանացի լավագույն երգչուհի»), Lorde-ը («լավագույն արտասահմանյան երգչուհի») և Բրունո Մարսը («լավագույն արտասահմանյան  կատարող»)։«Տարվա բրիտանական ճեղքում» է դարձել Bastille խումբը, իսկ Daft Punk–ը դարձել է «Լավագույն արտասահմանյան խումբ» անվանակարգի դափնեկիր։ «Լավագույն հոլովակը» պատկանում է One Direction–ին` Best Song Ever երգի համար, իսկ «լավագույն սինգլը» թողարկել են  Rudimental–ը և Ella Eyre–ը` դա Waiting All Night երգն է։

Մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոնդոնի О2 մարզադաշտում հինգշաբթի գիշերը։ -0-