ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի` մեծ աղմուկ բարձրացրած «Նիմֆոմանուհի» (Nymphomaniac) ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարի 13-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կինոթատրոնի մամուլի ծառայությունից։
«Նաիրի» և «Մոսկվա» կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման մասին տեղեկություն չներկայացրին։
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Շարլոտա Գենսբուրը, Ստելան Սկարսգարդը, Շայա Լաբաֆը։
Ֆիլմում ծեր Սելիգմանը փողոցի մութ անկյունում ծեծված կնոջ է գտնում և տանում իր տուն։ Երբ կինն ուշքի է գալիս, սկսում է պատմել իր կյանքի պատմությունը։-0-