Հայաստանում Պենդերեցկու օրերը կավարտվեն աշխարհահռչակ կոմպոզիտորի մասին ֆիլմի ցուցադրությամբ

16.01.2014, 12:28
«Հայաստանում Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը», որոնք մեկնարկել են հունվարի 13–ին Երևանում և նվիրված են աշխարհահռչակ կոմպոզիտորի 80–ամյակին, կավարտվեն հունվարի 17–ին` «Լաբիրինթոսի արահետներով» ֆիլմի ցուցադրությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։
Հայաստանում Պենդերեցկու օրերը կավարտվեն աշխարհահռչակ կոմպոզիտորի մասին ֆիլմի ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. «Հայաստանում Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը», որոնք մեկնարկել են հունվարի 13–ին Երևանում և նվիրված են աշխարհահռչակ կոմպոզիտորի 80–ամյակին, կավարտվեն հունվարի 17–ին` «Լաբիրինթոսի արահետներով» ֆիլմի ցուցադրությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։

Ֆիլմը նվիրված է մաեստրո Պենդերեցկու կյանքին և գործունեությանը։

«Ֆիլմի ցուցադրությունը կանցնի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, ինչից հետո կկայանա արվեստի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը վարպետի հետ»,– հայտնեցին կազմակերպիչները։

Պենդերեցկու օրերի շրջանակում մաեստրոն ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Համերգին ելույթ կունենան նաև Գերմանիայում բնակվող լեհ ջութակահար Ագաթա Շիմչևսկան և լեհ ալտահար Ռոբերտ Կաբարան։ Համերգային ծրագրում Երկրորդ սիմֆոնիան է` De Natura։

Քշիշտոֆ Պենդերեցկին լեհական երաժշտական ավանգարդի կոմպոզիտոր է, ծնվել է 1933 թվականին Դեմբիցում (Լեհաստան)։ Կրակովի պետական բարձրագույն երաժշտական դպրոցն ավարտելուց հետո դարձել է պոլիֆոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր, ավելի ուշ նույն առարկաները դասավանդել է Էսսնենում (Գերմանիա) և Յելում (ԱՄՆ)։

Պենդերեցկին միջազգային ճանաչում է ստացել 1960-ին, երբ կատարվեց նրա՝ 52 լարային գործիքների համար գրված «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործությունը, որն աչքի ընկավ հզոր արտահայտչականությամբ և դինամիկ վառ կոնտրաստներով։Ողբին հետևեց Պոլիմորֆիան (Polimorphie, 1961) 48 լարային գործիքների համար։ Դա ստեղծագործություն էր` հիմնված Հիրոսիմայի զոհերի հիշատակին նվիրված ողբը լսելու ժամանակ հիվանդ մարդկանց էնցեֆալոգրամի վրա։

Կոմպոզիտորի ուժեղ ձգտումը դեպի կրոնական կերպարներ արտահայտվել է նրա` Ղուկասի չարչարանքներում (Passio et mors Domini nostri Jesu Christi secundum Lucam, 1966), Ուտրենայում (Jutrznia, 1971 ստեղծագործությունում կօգտագործվեն եկեղեցական հին սլավոներենով տեքստեր) Մագնիֆիկատում (1974)։

Իր ստեղծագործական ճանապարհին նա գրել է 4 օպերա, 7 սիմֆոնիա, 10 գործիքային կոնցերտ, 13 ստեղծագործություն նվագախմբի համար, մի շարք երգչախմբային, վոկալ և կամերային ստեղծագործություններ։ Պենդերեցկին Գրեմմիի եռակի է, Էմմիի` երկակի դափնեկիր։ Իր կառավարության կողմից պարգևատրվել է 11 բարձրագույն պարգևով։--0—