Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2012 թվականը կնշանավորի հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչի հետ ունեցած համերգով, որը կկայանա հունվարի 26-ին, ուրբաթ լրագրողներին հայտնեց նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
«2012 թվականին մենք համերգ կունենանք Ռոման Սիմովիչի հետ, ով այսօր աշխարհի լավագույն ջութակահար և կոնցերտմեյստերներից է՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակը»,- ասաց Սմբատյանը:
Ըստ նրա, Սիմովիչի հետ համատեղ ելույթում Հայաստանում առաջին անգամ կհնչի ավստրիացի հայտնի կոմպոզիտոր Էրիխ Քորնհոլդի «Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար»:
Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թվականին, Պետական նվագախմբի կարգավիճակ է ստացել 2008-ին:
Խմբի կազմում ընդգրկված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, որոնցից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի անվանական թոշակառուներ:
Խումբը ղեկավարում է ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Սմբատյանը: -0-