«Վիսոցկի. շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմը, որտեղ Վլադիմիր Վիսոցկին կենդանություն է առնում համակարգչային տեխնոլոգիաների և պլաստիկ դիմակի օգնությամբ, այնուհետև մեռնում է մորֆիի մեծ քանակությամբ չափաբաժնից և կրկին հրաշքով վերածնվում է, հինգշաբթի 1350 օրինակով ռուսական վարձույթի է հանվում, ՌԻԱ Նովոստիին են հաղորդել կինոնկարը թողարկող «Դիրեկցիա կինո» ընկերությունից:
Առաջին ալիքի գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը, «Դիրեկցիա կինո» ընկերության ղեկավար Անատոլի Մաքսիմովը և բանաստեղծի որդի Նիկիտա Վիսոցկին այդ նախագծին հինգ տարի են նվիրել՝ փոխելով երեք ռեժիսորի, վեց ռեկվիզիտորի և մի քանի նկարիչների: Ֆիլմը սկսել էր Ալեքսանդր Միտան, ով շուտով խոստովանեց, որ չի դիմանում տեմպերին: Այնուհետև հայտնվեց Իգոր Վոլոշինը («Ես», «Օլիմպուս ինֆերնո», «Բեդվին»), ով գործը հասցրեց մինչև նկարահանումների սկիզբը: Արդյունքում ֆիլմն ավարտին հասցնելու դժվար գործը բաժին հասավ «Բրիգադները» ֆիլմի հեղինակ Պյոտր Բուսլովին: -0-