Դասական երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը տեղի կունենա աշնանը Երևանում

14.05.2008, 17:15
Դասական երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը տեղի կունենա աշնանը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Դասական երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը տեղի կունենա Երևանում 2008թ. սեպտեմբերի 3-25-ը, տեղեկացրեց հանրապետության պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը։

«Մենք հրավիրելու ենք համաշխարհային մեծության վարպետների՝ ոչ միայն ազգությամբ հայերի, այլև օտարերկրացի երաժիշտների»,- չորեքշաբթի ասաց Թերզյանը լրագորղներին ։
 
Նրա խոսքով, փառատոնի շրջանակներում Պետական ֆիլհարմոնիայի բեմում համերգներով ելույթ կունենան հայտնի երաժիշտներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։

Այս հաամտեքստում Թերզյանը նշեց ջութակահարուհի Ջուլիա Ֆիշերի (Գերմանիա) ելույթի մասին, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի (Մեծ Բրիտանիա), դաշնակահարներ Սերգեյ Բաբայանի (ԱՄՆ) և Ֆիլիպ Կասարդի (Ֆրանսիա) մասին։
 
Դասական երաժշտության Երևանի առաջին միջազգային փառատոնը մայրաքաղաքում տեղի է ունեցել 2007թ. հոկտեմբեր-նոյեմբերին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ։ Փառատոնի ծրագրում ընդգրկված էին մեծ կոմպոզիտորներ՝ Բախի, Մենդելսոնի, Բեթհովենի, Հայդենի, Մոցարտի, Շումանի և Բրամսի ստեղծագործությունները։--0—