415.24
4.83
386.52
+20
Եղանակը Երևանում
Հայ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը տոնում է իր 15-ամյա հոբելյանը

14:53
20 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում տեղի կունենա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի հոբելյանական համերգը՝ նվիրված երաժշտական համույթի 15-ամյակին։

«Համերգի ընթացքում Երևանի հանդիսատեսը կարող է գնահատել երգչախմբի մասնակիցների վարպետությունը, և մենք կարող ենք կրկին ապացուցել, որ մեր կոլեկտիվն արժանի է բարձր գնահատականների»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդեց երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Երգչախմբի ղեկավարը նշեց, որ կոլեկտիվը հայկական պետականության հասակակիցն է։ «Մեր պետության կայացմանը զուգահեռ մենք հաղթահարում էինք բոլոր դժվարությունները, որոնք ծառանում էին մեր ճանապարհին՝ հույս դնելով միայն մեր ոգևորվածության վրա»,- ասաց նա։

Իր հերթին ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը բարձր գնահատեց «Հայաստանի փոքրիկ երգիչների» ստեղծագործական գործունեությունը։ «Ուրախացնում է հենց միայն այն փաստը, որ Հայաստանում գործում է այսպիսի կոլեկտիվ, և մեր երկիրը կարող է հպարտանալ նրանով»,- նշեց նա։

«Այն երեխան, որը երգում է այս երգչախմբում և այն երեխան, որը լսում է նրանց երգերը, չի կարող վատ մարդ մեծանալ»,- ասաց նա՝ ընդգծելով կոլեկտիվի և նրա ղեկավարների դաստիարակչական դերը։

Խոդիկյանը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը հոբելյանական համերգին երգչախմբի ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանին հանձնվելու է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, իսկ երաժշտական կոլեկտիվի բոլոր մասնակիցները կստանան Մշակույթի նախարարության պատվոգրեր

Հոբելյանական համերգին ելույթ կունենան երգչախմբի տարբեր տարիների մասնակիցները՝ «Հայաստանի փոքրիկ երգիչները» (9-18 տարեկան) և «Հայաստանի ամենափոքրիկ երգիչները» (4-7 տարեկան)։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992թ.-ին՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային միության մասնակցությամբ։

Երգչախմբում երգում են Հայաստանի տարբեր մարզերից ընդգրկված 4-18 տարեկան տաղանդավոր երեխաներ։ Երգչախումբն ակտիվ մասնակցում է հանրապետության մշակութային կյանքին և բարեգործական համերգներով ելույթներ է ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Հունաստանում, Կիպրոսում, Գերմանիայում. Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Եգիպտոսում, Հարավային Աֆրիկայում, Չինաստանում, Լեհաստանում, Բելգիայում, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ