Հայտնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանին կշնորհվի Նիդերլանդների թագավորության բարձրագույն պարգևը

13.12.2007, 17:00
Հայտնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանին կշնորհվի Նիդերլանդների թագավորության բարձրագույն պարգևը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում դեկտեմբերի 14-ին  տեղի կունենա հայտնի հայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչտարյանին Նիդերլանդների թագավորության «Արքայազն Կլաուս» հիմնադրամի պարգևի հանձնումը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, պարգևը ռեժիսորին կշնորհվի վերջին 20 տարիների ընթացքում նրա նկարահանած ֆիլմերի համար։

Կինոռեժիսորի ֆիլմերի թվում Հարությունյանը նշեց «Սպիտակ քաղաքը», «Պոետի վերադարձը» և «Կոնդը»։

«Միջազգային հիմնադրամի այնպիսի մակարդակի պարգևի շնորհումը ռեժիսորին, ինչպիսին է «Արքայազն Կլաուսը» Հայաստանի համար նախադեպ է։ Միջազգային հանրությունն իր համար բացահայտում է ոչ միայն Հայաստանը, այլ մեր երկրի միջոցով նաև ողջ տարածաշրջանը»,-ասաց նա։

«Արքայազն Կլաուս» հիմնադրամի պարգևն ամեն տարի շնորհվում է մշակույթի  տարբեր գործիչների, որոնք նպաստել են ժողովրդավարության և արվեստի զարգացմանը։

Հարությունյանի խոսքերով, ամեն տարի հիմնադրամի փորձագետները ներկայացնում են տարբեր երկրների թեկնածուների, ինչից հետո հիմնադրամի Խորհուրդը կատարումէ թեկնածուների գործունեության հետազոտում և ընտրում է հաղթողներին։

Նա հայտնեց, որ «Արքայազն Կլաուս» հիմնադրամի պարգևը հայ ռեժիսորին կշնորհի Հայաստանում Նիդերլանդների դեսպան Օննօ Էլդերենբոսը (նստավայրը Թբիլիսի)։

Առաջին անգամ 2005-ին նման պարգևի Հայաստանից արժանացել է  հայտնի երգիչ և դերասան Միքայել Պողոսյանը։--0--