Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով

14.02.2017, 12:41
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողներն ԱՄՆ-ի Ձայնագրության ակադեմիայի 59-րդ «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրում էին հայ դիզայներ Մարիաննա Հարությունյանի ոսկյա բացառիկ զարդերը:

Ամերիկացի փոփ-երգչուհու ելույթը հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ դարձավ առավել հիշվողներից մեկը. հղի Բեյոնսեն հանդես է եկել պտղաբերության աստվածուհու կերպարով:

 - рис.1

Դիզայներ Մարիաննա Հարությունյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Բեյոնսեի հետ լուսանկարներ, ում պարողները կրում էին ոսկուց պատրաստված օղակներ և վարսակալներ:

«Ես այնքան ուրախ եմ տեսնել «Գրեմմիի» այսօրվա համերգին իմ ոսկյա թագերը Բեյոնսեի պարողների վրա:

ԱՄՆ-ում բնակվող դիզայներ Մարիաննա Հարությունյանը համագործակցում է բազմաթիվ արևմտյան աստղերի հետ, ինչպիսիք են` Լեդի Գագան, Նիկի Մինաժը, Փինքը, Բեյոնսեն, Մադոննան, Քեթի Փերին և այլք: -0-