ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում, Facebook-ի իր էջում գրել է աևցախցի ՈՒՀԱ մասնակից Գեորգի Ավետիսյանը:
««Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը (որն ավելի վաղ կոչվում էր «Հաց ու աղով») անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա»,- գրել է Ավետիսյանը:
Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա է անցել նաև Երևանի հավաքականը:
Արցախցի ՈՒՀԱ մասնակիցների ելույթը «ԿիՎիՆ 2017» 28-րդ միջազգային փառատոնում Բաքվի բացասական արձագանքի պատճառ էր դարձել: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվական ակտիվ արշավ էին սկսել՝ մեղադրելով միջոցառման կազմակերպիչներին Ադրբեջանի դեմ հերթական սադրանքի մեջ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում