«Ամենից լավը» նախագծի 10-ամյա մասնակիցը Հայաստանից ելույթ կունենա ամերիկյան «Տաղանդների շոուում»

26.12.2016, 17:47
Տասնամյա Մերի Մուսինյանը Երևանից կմասնակցի ամերիկյան «Տաղանդների շոուին»:
«Ամենից լավը» նախագծի 10-ամյա մասնակիցը Հայաստանից ելույթ կունենա ամերիկյան «Տաղանդների շոուում»
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տասնամյա Մերի Մուսինյանը Երևանից, ով քանոնի վրա իր վիրտուոզ կատարմամբ ցնցել է ռուսական Առաջին ալիքի «Ամենից լավը» նախագծի հանդիսատեսին, կմասնակցի ամերիկյան «Տաղանդների շոուին»:

Երկուշաբթի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրավիրել է Մերի Մուսինյանին իր տարեվերջյան մամուլի ասուլիսին: Դրա ավարտին Մերին ներկայացրել է լրագրողներին իր նախագծերը, պատմել, թե ինչպես է սկսվել իր երաժշտական կարիերան և կատարել է հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններից մեկը:

 - рис.1

Առջևում Ամերիկայի գրավումն է:

Մերին նշել է, որ մասնակցում է տարբեր նախագծերի, իսկ «Ամենից լավը» նախագծում հանդես գալուց հետո հրավեր է ստացել ԱՄՆ-ից` ամերիկյան «Տաղանդների շոուին» մասնակցելու համար:

«Դեռ չեմ որոշել, թե ինչ եմ ներկայացնելու ամերիկյան նախագծում, դեռ կքննարկենք դա ուսուցչուհուս` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի հետ», - ասաց Մերին:

Ընդ որում, նա հայտնեց, որ, բացի նախագծի մասնակցությունից, նա նաև մենահամերգներով հանդես կգա ԱՄՆ-ում և որ արդեն սկսել է փորձերը:

Փառքի ճանապարհը

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է նա ընտրել հենց այս գործիքը, Մերին պատմել է, որ իր մայրը շատ է սիորւմ ազգային երաժշտական գործիքները` հատկապես քանոնը, և մանկապարտեզի երաժշտության ուսուցչուհին խորհուրդ է տվել ուսումը շարունակել հատուկ մասնագիտացված դպրոցում` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ է նա այժմ սովորում է:

«Վեց տարեկանում ես առաջին անգամ գնացի բաց դասի իմ ուսուցչուհու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի մոտ, այդ ժամանակ չգիտեի, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործիքը: Առաջին անգամ հպվեցի լարերին, և դա ճակատագրական հպում էր», - նշել է Մերին։
Տաղանդավոր աղջիկը երազում է շարունակել երաժշտությամբ զբաղվել և դառնալ երաժշտության ճանաչված ուսուցիչ:

«Ուզում եմ ավարտել Հայաստանում կոնսերվատորիան և մեկնել ԱՄՆ դասավանդելու, քանի որ շատ եմ ուզում, որ արտասահմանում բնակվող երեխաները ևս ծանոթանան հայ ազգային երաժշտական գործիքների, հատկապես, քանոնի հետ», - ասաց Մերին:

Ֆրանսիայից ուղիղ Մոսկվա

Մերին պատմել է նաև, թե ինչպես է հայտնվել Մաքսիմ Գալկինի շոուին: Մերիի խոսքով, ինքը Ֆրանսիայում էր համերգներով, երբ զանգահարել են իր մորը և առաջարկել անպայման լրացնել շոուի մասնակցության հայտը: Հայտը ուղարկելուց ուղիղ տասը րոպե անց իրենց զանգահարել են և ասել, որ իրենք պետք է շտապ ժամանեն` շոուին մասնակցելու համար:

Նա նաև նշել է, թե ինչպիսի իրարանցում է առաջացրել քանոնը շոուի մյուս մասնակիցների շրջանում: «Փորձերի ժամանակ երեխաները շատ էին զարմանում քանոնի տեսքից, և երբ ես սկսեցի նվագել, բոլորը հավաքվեցին շուրջս և ուշադիր լսում էին», - ասաց Մերին:

Բացի այդ, նա նշեց, որ շոուի ժամանակ ծանոթացել է նաև այլ երեխանեի հետ, այդ թվում` Ալեքսանդր Բեյլերյանի և Սոֆյա Բաղդասարյանի:

Նվեր Ձմեռ Պապից

Ավելի վաղ Մերին ասել է, որ Նոր տարուն Ձմեռ պապից խնդրել է Բարբի տիկնիկ: Մամուլի ասուլիսից հետո ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նվիրեց նրան բաղձալի տիկնիկը, որի մասին նա երազում էր, ինչպես նաև հայկական արտադրության ArmTab պլանշետ, որի վրա, ինչպես պարզաբանեց Ամիրյանը, աղջիկը կարող է ձայնագրել իր կատարումը, ինչպես նաև ինչ-որ նոր բան փորձել:

Ընդ որում, նախարարը հիշեցրել է, որ Մերին մասնակցել է տարատեսակ մրցույթների, Դելֆիական խաղերի երեք դափնեկիրներից մեկն է, իսկ օրերս ըստ արժանվույն ներկայացրել է Հայաստանը, հայկական երաժշտությունը և հատկապես հայկական քանոնն «Ամենից լավը» հաղորդման եթերում:

Նա մաղթել է Մերիին հաջողություններ և ըստ արժանվույն ներկայացնել համաշխարհային բեմում Հայաստանը և հայկական մշակույթը:

Մերին նախարարի համար քանոնի վրա կատարել է Սայաթ–Նովայի ստեղծագործության մի հատված և Ծովինար Հովհաննիսյանի էքսպրոմտը։  -0-