413.17
4.01
386.14
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը

20:07
30 Մայիսի 2023

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԿ գիտական գծով պրոռեկտոր, արվ. թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանը՝ նշելով Էդուարդ Փաշինյանի անգնահատելի վաստակը երաժիշտագիտության զարգացման գործում: 

Իր Ուսուցչի մասին խոսքով ելույթ ունեցավ ԵՊԿ Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ արվ. թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ստեփանյանը: Ընգծվում էր Էդուարդ Փաշինյանի հավասար պրոֆեսիոնալիզմը և՛ որպես երաժշտագետ, և՛ որպես կոմպոզիտոր, և՛ որպես մանկավարժ: Իր նորարարություններով նա բարձրացրեց հայ երաժշտական միտքը համաշխարհային մակարդակի: Հատկապես իր կողմից առաջարկված Ունիվերսալ գերլադային տոնայնական համակարգը կարող է պատվավոր տեղ զբաղեցնել 20-րդ դարի համաշխարհային երաժշտագիտութան  ամենահայտնի տեսությունների կողքին: Է. Փաշինյանի կողմից ստեղծված Հարմոնիայի և Պոլիֆոնիայի դասագրքերը այդ ոլորտի առաջին և միակ հայալեզու դասագրքերն են: 

Որպես մանակավարժ նա աչքի էր ընկնում իր խստապահանջությամբ, միևնույն ժամանակ օբյեկտիվությամբ, բարությամբ, հոգատարությամբ: Նրա մեթոդաբանությունն ուղղված էր նախ և առաջ ուսանողի՝ որպես անհատ զարգացնելու, սեփական ուժերին հավատալու և նպատակներին ինքնուրույն հասնելու ունակության բացահայտմանը: 

Հայ երաժիշտների բազմաթիվ սերունդներ դարձել են արվեստի հայտնի գործիչներ և առաջատար մասնագետներ իրենց ուսուցչի՝ Էդուարդ Ռուբենի Փաշինյանի շնորհիվ:

Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի արվեստի բուհերի և երաժշտական քոլեջների ուսանողները: Նրանք անդրադարձան ինչպես Էդուարդ Փաշինյանի բազմաոլորտ գործունեությանը, այնպես էլ այլ թեմաների:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ