+16
Եղանակը Երևանում
Հայ

Ստեփանակերտցի Միշա Գրիգորյանը փայլուն կատարմամբ ցնցել է «Ձայնը. երեխաներ» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)

12:35
24 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ստեփանակերտցի Միխայիլ Գրիգորյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 6» երաժշտական հեռուստաշոուի վերջին «Կույր լսումներում»։

Միխայիլը կատարել է Բրունո Մարսի «Versace on the Floor» երգը։ Նրա կողմն են շրջվել Վալերի Մելաձեն և Պելագեան։

«Իմ անունը Միշա Գրիգորյան է։ Ես Հայաստանից` Ստեփանակերտից, 10 տարեկան եմ», – այսպես է ներկայացել Միխայիլը բուռն ծափահարությունների արժանանալուց հետո։

Загружается новость ... "Лево"

«Պատրաստի արտիստ։ Հիանալի երգում է, արտակարգ տեսք ունի, պարում է, խենթացնող է։ Նա ամեն ինչ կարողանում է։ Իսկ նման արտիստները շա՞տ են Ստեփանակերտում», – հարցրել է Մելաձեն, ինչին փոքրիկն առանց մտածելու դրական պատասխան է տվել։

Միշան նաև պատմել է, որ իր հայրը զինվորական նվագախմբի դիրիժոր է, իսկ մայրը երաժշտություն է դասավանդում մանկապարտեզում։

Պատանի երգիչը որպես մարզիչ ընտրում է Մելաձեին։

Միշա Գրիգորյանն «Արցախի ձայներ» խմբի անդամ է։ Նա 2016թ.–ին ներկայացրել է Հայաստանը «Մանկական նոր ալիք» նախագծում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը, 2017թ.–ին նա ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ու զբաղեցրել 6–րդ հորիզոնականը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ