ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Սոֆի Մխեյանը ամռանը ներկայացրել էր իր նոր երգը: Երգի վերնագիրը բավական հետաքրքիր էր ընտրված՝ «Գնա, գալիս եմ»:
Երգը դարձել է ամռան հիթերից մեկը։ Սոֆին Instagram-ի իր էջում հայտնել է, որ երգը Youtube–ում արդեն 1.000.000–ից ավելի դիտում է հավաքել։
«Ու այս ամենի հեղինակը հենց ԴՈՒՔ եք...Առաջին իսկ րոպեից դուք ընդունեցիք, սիրեցիք, լսեցիք ու տարածեցիք այս երգը։ Ձեր ջերմությունն ու սերն անսահման է։ Երգս, չունենալով տեսահոլովակ ու անգամ չլինելով դեռ մեկ ամսական, հասցրեց գրավել միլիոնավոր սրտեր ու այսօր արդեն հնչում է ամենուր։ Հենց այս առիթով էլ «Գնա գալիս եմ»-ի cover տարբերակն իմ ու Դավթի կողմից ձեզ՝ որպես շնորհակալություն։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ մեկ առ մեկ․․․ ու ընկերներիս. միասին մենք փորձեցինք սեր բաժանել փոխադարձ ու ստացանք հազարապատիկը»,– գրել է Սոֆին իր էջում։
Երգչուհին նշել է նաև, որ «Գնա, գալիս եմ» երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, իսկ խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է:
Նշենք նաև, որ ինչպես երգի վերնագրից է երևում, երգի թեմատիկան մեծ սերն է: Երգը YouTube–ում ներկայացված չէ տեսահոլովակի տեսքով։ Տեսանյութում Սոֆի Մխեյանը հանդես է եկել հենց գլխավոր հերոսուհու դերում, իսկ գլխավոր հերոսի կերպարում սիրված դերասան Դավիթ Աֆրիկյանն է:-0-