Մահացել է մեծանուն դերասան ու ռեժիսոր Երվանդ Մանարյանը
20.02.2020,
09:57
Մահացել է մեծանուն դերասան ու ռեժիսոր Երվանդ Մանարյանը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Մահացել է մեծանուն դերասան ու ռեժիսոր Երվանդ Մանարյանը:
Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է Մանարյանի թոռնուհին' Լիլիթ Մանարյանը։
«Իմ պապիկ, իմ սիրելի, իմ փարոս, Աստված հոգիդ լուսավորի...Ես անվերջանալի սիրում եմ քեզ...», – գրել է Լիլիթը։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն- ղեկավարը։ 1959-1961թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։
Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն:-0-