Հայաստանը 2-րդ անգամ է հաղթում «Մանկական Եվրատեսիլում». միշտ լավագույն տասնյակում, մասնակցության պատմությունը
19.12.2021,
23:18
Հայաստանը 2-րդ անգամ է հաղթում «Մանկական Եվրատեսիլում». միշտ լավագույն տասնյակում, մասնակցության պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում, Հայաստանի պատվիրակն էր 14-ամա Մալենան, ով Փարիզում հանդես եկավ «Քամի, քամի» ստեղծագործությամբ: Մալենան հավաքեց 224 միավոր:
Նշենք, որ սա Հայաստանի արդեն երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ»-ում: Առաջին անգամ մեր երկիրը հաղթել է 2010թ.-ին: Հայաստանի պատվիրակ Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով հաղթանակ բերեց մեր երկրին, և արդեն հաջորրդ տարի՝ 2011թ.-ին, Երևանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլը»:
Ի դեպ, նշենք, որ Հայաստանն իր մասնակցության տարիներին միշտ ներառվել է առաջին տասնյակում:
Իսկ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց
Հայաստանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ»-ում մասնակցել է 2007թ.-ին: Այդ ժամանակ «Արևիկ» խումբն ընդամենը 1 միավորի տարբերությամբ գրավեց երկրորդ հորիզոնականը։
2008 թ.-ին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ Երգի Հնչյունը» ստեղծագործությամբ գրավեց 8-րդ հորիզոնականը։
2009թ.-ին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակն էր Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով, նա Կիևում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
2010 թ.-ին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հավաքեց 120 միավոր և հաղթանակ բերեց Հայաստանին։ Երևանում Հայաստանի պատվիրակ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
2012 թ.-ին Compass Band-ն իր «Sweetie Baby» երգով ներառվեց լավագույն եռյակում՝ գրավելով 3-րդ հորիզոնականը։
2013 թ.-ին Հայաստանը մրցույթում ներկայացրեց Մոնիկա Ավանեսյանն ու զբաղեցրեց 6-րդ հորիզանականը։
2014 թ.-ին մրցույթում Հայաստանի պատվիրակն էր Բեթթին, ով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ 2015 թ.-ին Հայաստանը ներկայացրեց Միկան (Միքայել Վարոսյան), նա ելույթ ունեցավ 11 համարի ներքո՝ ներկայացնելով «LOVE» խորագիրը կրող երգը։ Միկան միավորների տարբերությամբ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Մրցույթից հետո մեկնարկած քվեարկության արդյունքներով, ինչպես նաև պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով, Միքայել Վարոսյանը ստացավ 176 միավոր։
2016 թ.-ին Հայաստանը ներկայացրեցին Մերին և Անահիտը։ Նրանք 7 միավորի տարբերությամբ գրավեցին 2-րդ հորիզոնականը։ 2017թ.-ին Հայաստանի պատվիրակն էր Միշան, նա ներկայացրեց «Boomerang» ստեղծագործությունը ու գրավեց 6-րդ տեղը: 2018թ.-ին մրցույթում Հայաստանը ներկայացրեց L.E.V.O.N-ը՝ համանուն երգով, նա գրավեց 9-րդ հորիզոնականը:
2019 թ.-ին մրցույթում Հայաստանի պատվիրակն էր Կարինա Իգնատյանը իր «Colours of Your Dream» երգով: Կարինեն զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:
2020թ.-ին Հայաստանը հրաժարվեց մասնակցել մրցույթին: Հայաստանի ազգային հեռարձակողը հայտարարեց, որ չի կարող ավարտել պատշաճ նախապատրաստությունը մրցույթին ռազմական դրության պատճառով Արցախում շարունակվող հակամարտության հետևանքով: Եվ ահա 2021թ.-ին Հայաստանը կրկին վերադարձ մրցույթ՝ գրանցելով իր երկրորդ հաղթանակը:-0-