«Հավերժ շնորհակալ եմ ամենի համար, ինչ ունեմ». երգչուհի Էմմիի տպավորիչ լուսանկարն ամուսնու ու որդիների հետ (ՖՈՏՈ)

26.11.2021, 21:04
Երգչուհի Էմմին տպավորիչ ընտանեկան լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
«Հավերժ շնորհակալ եմ ամենի համար, ինչ ունեմ». երգչուհի Էմմիի տպավորիչ լուսանկարն ամուսնու ու որդիների հետ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական շոուբիզնեսի վառ ներկայացուցիչ, «Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Էմմին ընտանեկան ջերմ լուսանկարով է կիսվել իր հետևորդների հետ։

Instagram–ի էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին պատկերված է ամուսնու և երկու որդիների հետ։ Լուսանկարները սև ու սպիտակ են ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից Էմմին գրել է, որ շնորհակալ է այն ամենի համար, ինչ ունի:

«Հավերժ շնորհակալ եմ ամենի համար, ինչ ունեմ»,- անգլերենով գրել է երգչուհին։

Երգչուհու երկրպագուները ևս գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել:

Հիշեցնենք, որ Էմմին քանդակագործ Դավիթ Բեջանյանի և երգչուհի Նադեժդա Սարգսյանի դուստրն է: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային երգի մրցույթների և արժանացել մրցանակների: 2011թ.–ի Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, սակայն եզրափակիչ չի անցել: Նշենք նաև, որ Էմմին ամուսնությունից հետո ապրում է ԱՄՆ-ում:–0–