«Անսահման սպասում եմ իմ ունկնդիրների հետ հանդիպմանը Երևանում». Մանիժա (ՎԻԴԵՈ)
05.09.2022,
14:25
Հայտնի երգչուհի Մանիժան համերգ կտա Երևանում. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգչուհի Մանիժան համերգ կտա Երևանում։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կազմակերպիչները։
«Ես անսահման սպասում եմ իմ ունկնդիրների հետ հանդիպմանը Երևանում։ Ինձ համար շատ հուզիչ է տուրը սկսել Հայաստանում, կտեսնվենք», – ասել է Մանիժան «Նովոստի–Արմենիա»–ի ընթերցողներին։
Հայաստանի մայրաքաղաքում կմեկնարկի Մանիժայի «Չչեղարկվող տուրը»։ Այն կմեկնարկի սեպտեմբերի 9–ին։ Մանիժան ելույթ կունենա Երևանի Platform ակումբում։ Համերգից առաջ երգչուհին կհանդիպի երկրպագուների հետ։
Մանիժան ազգությամ տաջիկ է, բնակվում է Ռուսաստանում։ Նա ՄԱԿ–ի փախստականների հարցերով գործակալության բարի կամքի դեսպանն է, 2021թ.–ին ներկայացրել է Ռուսաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, Spotify EQUAL միջազգային ծրագրի պատվիրակն է։ Մանիժան ակտիվորեն պայքարում է սոցիալական խնդիրների դեմ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունն ու օտարատյացությունը։
Համերգից ստացված հասույթի մի մասը կուղղվի SILSILA հիմնադրամ, որը զբաղվում է կյանքի դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց խնդիրներով։ Մանիժան հիմնադրամը ստեղծել է իր մայրիկի` Նաջիբայի հետ միասին։–0–