Ամռան ամենաքննարկվող տեսահոլովակը. ինչու՞ են Samuum հայկական նոր խմբի մասին գրում արևմտյան ԶԼՄ–ները (ՎԻԴԵՈ)
10.07.2020,
19:12
Ամռան ամենաքննարկվող տեսահոլովակը. ինչու՞ են Samuum հայկական նոր խմբի մասին գրում արևմտյան ԶԼՄ–ները. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Samuum հայ–ուկրաինական երաժշտական խումբը թողարկել է «Maria» նոր կոլորիտային սինգլը, որն արժանացել է արևմտյան ԶԼՄ–ների բուռն արձագանքին։
Samuum–ը երաժշտական նախագիծ է, որը ստեղծվել է երգչուհի Լուսինե Քոչարյանի և սաունդ–պրոդյուսեր, ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանի կողմից` Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ։
«Այս երգը աղջկա պատմություն է, որը ստիպված է բախվել բազմաթիվ դժվարությունների հետ, որպեսզի նրան հարգեն հասարակության մեջ ու համարեն «լավ աղջիկ»։ Դա օգնում է գիտակցել, թե որքան կոշտ կարող են լինել ավանդույթները Հայաստանում և Մերձավոր Արևելքում ապրող աղջկա համար», – նշել է Լուսինեն Vents Magazine–ին տված հարցազրույցում։
Երգը ներկայացնում է կնոջ ավանդական դերը մերձարևելյան մշակույթում։ Տեսահոլովակում օգտագորված են այնպիսի ռեժիսորների փսիխոդելիկ սյուրռեալիզմի տարրեր, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովն ու Ալեխանդրո Խոդորովսկին, որոնց ֆիլմերում ներկայացված է ավանդույթների ողջ խենթությունը։
Samuum–ի «Maria» սինգլն արժանացել է Yorkshire Times բրիտանական ամսագրի բարձր գնահատականին` ստանալով 5 միավոր հնարավոր 5–ից։Սինգլի շապիկը ներառվել է DIY MAG լոնդոնյան ամսագրի հուլիսյան համարում, որտեղ հրապարակվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Sam Smith–ը, Iggy Pop–ը, Foals–ը, MO–ն, Paramore–ը, Years and Years–ը։–0–
Загружается новость ... "Лево"