«Ալեքսանդր Աբգարյան». Ստոցկայան ցույց է տվել որդուն (ՖՈՏՈ)

25.09.2020, 12:04
«Ալեքսանդր Աբգարյան». Ստոցկայան ցույց է տվել որդուն. ՖՈՏՈ
«Ալեքսանդր Աբգարյան». Ստոցկայան ցույց է տվել որդուն (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան Instagram–ի իր էջում հրապարակել է լուսանկար մեծացած որդու հետ։

«Ալեքսանդր Սերգեյի Աբգարյան», – գրել է նա լուսանկարին կից։

Անաստասիա Ստոցկայան 10 տարի առաջ ամուսնացել է ռեստորատոր Սերգեյ Աբգարյանի հետ։ 2011թ.–ին ծնվել է զույգի որդին։ Ամուսիններն ունեն նաև դուստր` 3 տարեկան Վերան։

Երգչուհին իր երեխաների մեջ փորձում է ամեն կերպ սերմանել սերը հայկական մշակույթի նկատմամբ։ Ընտանիքն արդեն երկու անգամ եղել է Հայաստանում, ծանոթացել է երկրի տեսարժան վայրերին։ 2018թ.–ին ամուսինները երեխաներին մկրտել են հայկական եկեղեցում։–0–
 - рис.1