2016 թ.-ի տասն առավել նշանակալի մշակութային իրադարձություններն ըստ ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»-ի

13.12.2016, 19:13
Ավարտվող 2016 թ.-ը տպավորել և հիշվել է Հայաստանում մշակութային իրադարձությունների բազմազանությամբ:
2016 թ.-ի տասն առավել նշանակալի մշակութային իրադարձություններն ըստ ԱՄԻ «Նովոստի-Արմենիա»-ի
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ավարտվող 2016 թ.-ը տպավորել և հիշվել է Հայաստանում մշակութային իրադարձությունների բազմազանությամբ: Տասն առավել նշանակալի իրադարձությունները ներառվել են գործակալության կողմից կազմվող ամենամյա մշակութային ցուցակում:

1. «Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոն

 - рис.1

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տեղի է ունեցել Երևանում 13-րդ տարին անընդմեջ: Այս տարի կինոփառատոնի գլխավոր թեման մշակույթների և քաղաքակրթությունների հատումն էր, աշխարհի փոփոխականությունը, երկրների և ժողովուրդների միջև սահմանների վերացումը: Կինոփառատոնը նշանավորվել է բրիտանացի դերասանուհի, համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ Ժակլին Բիսետի Երևան ժամանմամբ, ով ներկա է գտնվել փառատոնին պատվավոր հյուրի կարգաիճակում: Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվել է 135 ֆիլմ: Փառատոնի մասնակիցները և հանդիսատեսը դիտել են համաշխարհային կոնեմատոգրաֆի մեծերի լավագույն աշխատանքները «Երևանյան պրեմիերա», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերի շրջանակում: Այլ ծրագրերի թվում էին «Հայ կինո. նոր ժամանակներ», Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամկային նվիրված հատուկ ծրագիրը, «Բասկական կինո», «Դանիական կինո», «Ֆրանսիական կինոծրագիր»: ԱՄԻ «Նովոստի-Արմենիան» ավանդաբար հանդես է գալիս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ինֆորմացիոն հովանավորի դերում: Փառատոնը համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը:

2. Yerevan Jazz Fest 2016

 - рис.2

Yerevan Jazz Fest 2016 ամենամյա միջազգային ջազի փառատոնը տեղի է ունեցել Երևանում հոկտեմբերի 13-16-ը: Փառատոնն իր ծավալով, հնչեղությամբ և մասնակիցների քանակով գերազանցեց նախորդ տարվան և նվիրցած էր GRAMMY–ի մրցանակակիր Ջորջ Ավագյանին, ով եղել է Մայլզ Դևիսի, Լուի Արմսթրոնգի և Քիթ Ջարեթի պրոդյուսերը: Փառատոնի ժամանակ ելույթ են ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են Դի Դի Բրիջուոթերը, Ջոսս Սթոունը, Տավիջյան եղբայրները, Ալինա Ենգիբարյանը և այլք:

3.ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոն

 - рис.3

ReAnimania Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8–րդ փառատոնը առաջարկել էր մեծ և հետաքրքիր ծրագիր: Փառատոնը բացվել էր «Կարմիր կրիա» ֆրանսիական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերայով։ Փառատոնի հատուկ հյուրն է եղել «Օսկարի» առաջադրված ռեժիսոր և անիմատոր Բիլ Փլիմփթոնը։ ReAnimania-ն նաև դարձել է ժողովրդական փառատոն, քանի որ դրա անցկացման համար անհրաժեշտ գումարը հավաքել են ողջ աշխարհով, նույնիսկ ստեղծվել է հատուկ հիմնադրամ: «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն էր։

4. Շառլ Ազնավուրի աստղը «վառվեց» Հոլիվուդի փառքի ճեմուղում

 - рис.4

Հոլիվուդի փառքի ճեմուղում բացվել է լեգենդար ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի աստղը: Աստղի բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին` Pantages թատրոնի դիմաց, որտեղ հենց հաջորդ օրը հանրաճանաչ շանսոնյեն ելույթ է ունեցել համերգով: Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում 92-ամյա Ազնավուրը գրել է շուրջ 1200 երգ 8 լեզուներով:

5. Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2016»-ում «արծաթ» է նվաճել

 - рис.5

Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով, զբաղեցրին երկրորդ հորիզոնականը: Պրոֆեսիոնալ ժյուրին Հայաստանի ներկայացուցիչներին շնորհեց երկրորդ տեղը, իսկ մանկական քվեարկության արդյունքներով Անահիտը և Մերին առաջատար էին:

6. Վեցամյա Սաշան և չորսամյա Սոնյան ցնցել են հանդիսատեղին ՌԴ Առաջին ալիքի «Ամենից լավը» նախագծում

 - рис.6

Ֆենոմենալ հիշողությամբ 6-ամյա պոլիգլոտը ներկայացրել է Շեքսպիրի Համլետի «Լինել, թե չլինել» հայտնի մենախոսությունը երկու լեզվով՝ անգլերեն և ռուսերեն: Ալեքսանդրը դեկտեմբերի 4-ին մասնակցել է Ռուսաստանի առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Ամենից լավը» նախագծին և բուռն ծափողջույնների արժանացել: Նույն նախագծին է մասնակցել նաև չորսամյա Սոֆյա Մաղդասարյանը, ով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:

7. «Նոր հայերը» գավաթ է նվաճել ՈՒՀԱ հոբելյանական երեկոյի ժամանակ

 - рис.7

ՈՒՀԱ «Նոր հայեր» թիմը գավաթակիր է դարձել Ակումբի 55-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ընթացքում: «Նոր հայերը» հավաքվել են 16 տարի անց՝ նշելու Ակումբի 55-ամյա տարեդարձը Կրեմլի դահլիճում:

8. Դրեզդենի նվագախմբի՝ Թուրքիայում արգելված համերգը, որը նվիրված էր Ցեղասպանությանը, կայացել է Երևանում

 - рис.8

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի և Ազգային կամերային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Aghet» համերգը կայացել է Երևանում նոյեմբերի 10-ին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Դրեզդենի նվագախմբի համերգը պետք է կայանար նոյեմբերի 13-ին Ստամբուլում, բայց արգելվել է Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից նրանից հետո, երբ համերգին հրավիրրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միաժամանակ, ԳԴՀ ԱԳՆ-ն հրաժարվել էր մեկնաբանել համերգի շուրջ ստեղծվա իրավիճակը: Թուրքիայում վերջին ամիսներին բողոքի բուռն ալիք է բարձրացել տվյալ նախագծի դեմ, որը ֆինանսավորվում է ԵՄ և Գերմանիայի ԱԳՆ միջոցներով: «Aghet» համերգաշարը մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերին Բեռլինում: Այն միանգամից հայտնվեց գերմանական լսարանի ուշադրության կենտրոնում: Համերգներին մասնակցում էին երաժիշտներ Հայաստանից, Սերբիայից և Թուրքիայից:

9. Նարե Մկրտչյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ընդգրկումն «Օսկար»-ի շորթ-լիստում

 - рис.9

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տան մյուս կողմը» ֆիլմը, որի ռեժիսորը Նարե Մկրտչյանն է, ներառվել էր «Օսկարի» շորթ լիստում` «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմի հերոսուհին ազգությամբ թուրք է և իմանում է, որ իր նախատատը հայ է եղել, ով փրկվել է Հայոց ցեղասպանության տարիներին։ Հերոսուհին որոշում է գալ Հայաստան` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։ Ֆիլմում ներկայացված է ներքին պայքար տառապանքի և ժխտման միջև։

10. Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը

 - рис.10

Հայկական պատվիրակությունը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական հացը` լավաշը, ապօրինաբար յուրացնելու և այն որպես իրենց մշակութային ժառանգության մաս ներկայացնելու փորձերը: Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում: Հայաստանն առաջին անգամ մասնակցել է նիստին որպես Հանձնաժողովի անդամ: 51 հայտերից ընդունվել են միայն 43-ը:

«Տափակ հացի պատրաստման մշակույթի» հայտ են ներկայացրել Իրանը, Թուրքիան, Ղրղըզստանը, Ադրբեջանը և Ղազախստանը: Ընդ որում, հայկական կողմի հայտով երկու տարի առաջ լավաշն արդեն իսկ ներառվել է UNESCO-ի ցուցակի մեջ», - ասաց Կաժոյանը:

«Լավաշ. հայկական ավանդական հացի պատրաստման եղանակը, նշանակությունը և արտաքին տեսքը` որպես մշակույթի արտահայտում» հայկական կողմի հայտը ներկայացվել է UNESCO-ի կողմից կազմվող` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառվելու համար և 2014 թ.-ին ընդունվել է փորձագետների կողմից միաձայն և առանց ձևակերպման փոփոխությունների:

UNESCO-ի ներկայացուցչական ցուցակը ներառում է հայկական մշակութային ժառանգության արդեն չորս նմուշ: Ավելի վաղ դրանում ներառվել են` դուդուկ հայկական երաժշտական գործիքով կատարումը (2008 թ.), հայկական խաչքարերի սիմվոլիկան և ստեղծման վարպետությունը (2010 թ.) և Սասունցի Դավիթ միջնադարյան հայկական էպոսը (2012 թ.): -0-