Լեգենդար Ջիվան Գասպարյանը հոբելյանական համերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
22.08.2018,
17:50
Դուդուկի վարպետ, լեգենդար հայ երաժիշտ Ջիվան Գասպարյանը հանդես կգա Երևանում հաներգով` իր 90–ամյակի առթիվ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դուդուկի վարպետ, լեգենդար հայ երաժիշտ Ջիվան Գասպարյանը հանդես կգա Երևանում հաներգով` իր 90–ամյակի առթիվ։
Ինչպես նշվում է ՀՀ մշակույթի նախարարության Facebook–յան էջում, մաեստրոն այսօր մշակույթի նախարությունում էր՝ Լիլիթ Մակունցի հետ քննարկելու իր համերգի մանրամասները:
Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12 - ն է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26 - ին:
Վարպետի ցանկությունն է, որ այս տարի այն նշվի «գեղեցիկ, բայց համեստ»: «Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն լինի տարվա ամենավառ միջոցառումներից մեկը»,- ամփոփելով հանդիպումը՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:–0–